Նոր շունչ «Ամբերդին»

10 Սեպտեմբեր 2022

  • 0

Նոր շունչ «Ամբերդին»

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի` իշխանական դղյակի տարածքում մեկնարկել են մաքրման աշխատանքներ։ Հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել միջնաբերդի վերակառուցման աշխատանքներ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով:


Մեր նախնիների պերճանքի առարկաները

08 Սեպտեմբեր 2022

  • 0

Մեր նախնիների պերճանքի առարկաները

Առաջին հայացքից նոր թվացող այս ուլունքաշարերը դարերի պատմություն ունեն: Դրանք հայտնաբերվել են Գեղարքունիքի մարզի Սարուխան և Կարմիրգյուղ բնակավայրերի միջնամասում գտնվող «Պալի տակ» և «Կողի տակ» հնավայրերից: Ուլունքաշարերը թվագրվում է մ․թ․ա․ XI-IX դդ-ով: Նշված դամբարանների տարածքում փրկարարական բնույթի պեղման աշխատանքներ է իրականացրել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանի համատեղ արշավախումբը, հնագետ Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ՝ 1980-ականներին: Այս ուլունքաշարը Սարուխանի «Պալի տակ» դամբարաբադաշտի հնագիտական հավաքածուից է և ունի բացառիկ նշանակություն: Այն օգնում է պատկերացում կազմել մեր նախնիների օգտագործած պերճանքի առարկաների մասին: Այս հնավայրում լավ են ներկայացված Վանի թագավորության ժամանակներին վերաբերող նյութերը։


Իրազեկում.

07 Սեպտեմբեր 2022

  • 0

Իրազեկում.

Իրազեկում. Աշխատանքային ժամերի փոփոխություն «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում:


«Սթարմուսային» կիրակին Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում

04 Սեպտեմբեր 2022

  • 1

«Սթարմուսային» կիրակին Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում

«STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա 2022» աստղագիտության, տիեզերական ուսումնասիրությունների, երաժշտության, արվեստի միջազգային փառատոնի մասնակիցները, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, այցելել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան:


«Մեծ գանձերի հետքերով»

02 Սեպտեմբեր 2022

  • 1

«Մեծ գանձերի հետքերով»

«Մեծամոր» հնավայրի տարածքում սեպտեմբերի 1-ին մեկնարկել են հնագիտական պեղումները: Արշավախումբը հույս ունի գտնել՝ հնագույն քաղաքի անունը բացահայտող ուրարտական սեպագիր արձանագրություն: Պեղումներն իրականացնում է հայ-լեհական արշավախումբը: Հայաստանից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն » ՊՈԱԿ-ից մասնակցում է 6 հնագետ՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ:


Պեղումներ «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում

02 Սեպտեմբեր 2022

  • 2

Պեղումներ «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում

Հնագիտական աշխատանքները հիմնականում ընթանում են պարսպապատի և երկու բաղնիքների տարածքում, որոնց ընթացքում հայտնաբերվել են կառույցների ճարտարապետական տարբեր մանրամասներ, պատեր, հատակներ։ Պեղումների ընթացքում բացվել են բաղնիքների հիպոկաուստ հատակները, ջրամատակարարման համակարգի խողովակաշարերը, ջրավազաններ և այլն, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ժամանակաշրջանի կառույցների, կառուցվածքային առանձնահատկությունների մասին:


2022-ին իրավախախտումների 34 դեպք է արձանագրվել հունվարից հունիս

01 Սեպտեմբեր 2022

  • 2

2022-ին իրավախախտումների 34 դեպք է արձանագրվել հունվարից հունիս

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները 2022 թ-ի հունվարից հունիս Հանրապետության տարածքում հուշարձանների, դրանց պահպանման գոտիներում արձանագրել են ընդհանուր 34 իրավախախտման և չհամաձայնեցված այլ բնույթի աշխատանքներ: Դրանք հիմնականում հուշարձանների տարածքում հուշաքարերի, խաչքարերի տեղադրման դեպքեր են, առանց լիազոր մարմնի հետ համաձայնության` հուշարձանի տարածքում բարեկարգման, շինարարական աշխատանքներ, հուշարձանի տարածքում հուղարկավորություններ: Արձանագրված իրավախախտումների բոլոր դեպքերով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:


Բեկորներից ամբողջական պատկեր ու պատմություն. վերականգնվում են Ներքին Գետաշենի դամբարանադաշտի գտածոները:

31 Օգոստոս 2022

  • 2

Բեկորներից ամբողջական պատկեր ու պատմություն. վերականգնվում են Ներքին Գետաշենի դամբարանադաշտի գտածոները:

Վերականգնող մասնագետի ձեռքին հազարամյա պատմության բեկորներ են: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորաիայում այժմ մաքրվում, ամրակայվում և վերականգնվում են 1989-1991 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված իրերը. Դրանք ավելի քան 500-ն են՝ խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ: Նյութերը պահվում են ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդում:


«Մեմլինգ» գորգ, 19-րդ դար

20 Օգոստոս 2022

  • 2

«Մեմլինգ» գորգ, 19-րդ դար

Գորգը պահվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գործվածք ֆոնդում: Անվանումը կապված է 15-րդ դարի գերմանացի նկարիչ Հանս Մեմլինգի անվան հետ, որի կտավներում պատկերված են նման հորինվածքով գեղազարդված գորգեր:


Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ