Ձիասանձի մաս, դաշույն, կախիկներ. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում «Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներ են

12 Հոկտեմբեր 2022

  • 4

Ձիասանձի մաս, դաշույն, կախիկներ. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում «Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներ են

Առաջին անգամ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա «Վերականգնումը Հայաստանում» խորագիրը կրող միջոցառում, որին կմասնակցեն՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ը, «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»-ը, «Հայաստանի պատմության թանգարան»-ը, «Հայաստանի Ազգային Պատկերասրահ»-ը, «Հայաստանի ազգային արխիվ»-ը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները։


Պատմամշակութային արգելոց-թանգարաններ այցելությունները զգալիորեն ավելացել են

06 Հոկտեմբեր 2022

  • 9

Պատմամշակութային արգելոց-թանգարաններ այցելությունները զգալիորեն ավելացել են

ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գործող արգելոցներում և արգելոց-թանգարաններում 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընդհանուր թվով 557974 այցելու, որից 124772-ը անվճար։


Պեղումներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում

05 Հոկտեմբեր 2022

  • 9

Պեղումներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում սկսվել են պեղման աշխատանքները։


Ընթացքի մեջ են Հանրապետության մի շարք պատմական հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման աշխատանքները:

29 Սեպտեմբեր 2022

  • 14

Ընթացքի մեջ են Հանրապետության մի շարք պատմական հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության մի շարք հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման համար 2022 թվականին կառավարությունը հատկացրել է շուրջ 236 միլիոն ՀՀ դրամ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով` 2023 թվականի համար այս ոլորտում նախատեսված է հատկացնել մոտ 400 միլիոն դրամ: Նպատակն է առաջիկա տարիներին հուշարձանների ամրակայման, պատմական տեսքով պահպանության և վերականգնման համար հատկացնել մինչև 1 մլրդ դրամ:


Քարե գործիքների` սանդերքի, աղորիքների ծեծիչների բեկորներ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում։

28 Սեպտեմբեր 2022

  • 12

Քարե գործիքների` սանդերքի, աղորիքների ծեծիչների բեկորներ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում։

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում մեկնարկած պեղումները ուշագրավ նյութ է տալիս։ Տարածքում հայտնաբերված կավե, ոսկրե, ապակյա, մետաղական իրերից բացի կարևոր են նաև քարե գտածոները։ Հնավայրի զանազան հատվածներում պեղումների և հետախուզական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մեծ թվով, քարե գործիքների` սանդերքի, աղորիքների ծեծիչների բեկորներ։ Քիչ չեն նաև կոթողների ու ճարտարապետական մանրամասների բեկորները։ Բացառիկ են 7-րդ դ. թվագրվող սյան բեկորները, որոնց նիստերին առկա են հավասարաթև խաչի պատկերներ։ Հատկապես ուշագրավ են խաչքարերի ու տապանաքարերի բեկորները, որոնք գտնվում են և՛ հողի շերտում, և՛ պատերի և՛ քարակուտակումերի մեջ։ 12-13-րդ դդ. բնորոշ հոյակերտ խաչքարերի բեկորների մի մասը արձանագիր է։ Առանձնանում է վերջերս գտնված տուֆից խաչքարի բեկորը՝ շքեղ վարդյակի հատվածով։


Վարագա Սուրբ Խաչի տոնը «Նոր Վարագավանքում»

27 Սեպտեմբեր 2022

  • 13

Վարագա Սուրբ Խաչի տոնը «Նոր Վարագավանքում»

Ավանդույթի համաձայն Սուրբ խաչին նվիրված չորրորդ՝ Վարագա խաչի տոնը մեծ հանդիսավորությամբ սեպտեմբերի 25-ին նշվեց Տավուշի մարզի «Նոր Վարագավանքում», որին ընդառաջ Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից տեղափոխվեց «Նոր Վարագավանք»։ Այս տոնը ազգային է, զուտ հայկական և նշում է միայն Հայ Առաքելական եկեղեցին:


ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր  ամսվա վերջին շաբաթ օրը արգելոց-թանգարաններ մուտքն ազատ է.

23 Սեպտեմբեր 2022

  • 13

ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը արգելոց-թանգարաններ մուտքն ազատ է.

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը արգելոց-թանգարաններ մուտքն ազատ է. «Գառնի» պատմամշակութային արգելոց–թանգարան, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարան, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց–թանգարան, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց, «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց, «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց, «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց։


Փոքր դամբարանի անհավանական գանձերը․ Ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված զարդեր, խեցեղեն ու պատգարակ. «Մեծամոր հնավայրի բացառիկ գտածոները:

22 Սեպտեմբեր 2022

  • 0

Փոքր դամբարանի անհավանական գանձերը․ Ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված զարդեր, խեցեղեն ու պատգարակ. «Մեծամոր հնավայրի բացառիկ գտածոները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը Մեծամոր հնավայրում 2022 թ․ սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայտնաբերել է բացառիկ գտածոներ:


Վտանգված հուշարձանների մշտադիտարկումը Տավուշի մարզում

19 Սեպտեմբեր 2022

  • 0

Վտանգված հուշարձանների մշտադիտարկումը Տավուշի մարզում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները սեպտեմբերի 8-9-ը Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Տավուշի մարզային ծառայության աշխատակիցների հետ իրականացրել են Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ համայնքների՝ պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների մշտադիտարկման աշխատանքներ։


Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ