Վտանգված հուշարձանների մշտադիտարկումը Տավուշի մարզում

19 Սեպտեմբեր 2022

  • 40

Վտանգված հուշարձանների մշտադիտարկումը Տավուշի մարզում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները սեպտեմբերի 8-9-ը Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Տավուշի մարզային ծառայության աշխատակիցների հետ իրականացրել են Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ համայնքների՝ պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների մշտադիտարկման աշխատանքներ։

Համատեղ այցի ընթացքում ուսումնասիրվել է Այգեհովիտի Սրվեղի վանական համալիրի, Աճարկուտի Առաքելոց վանական համալիրի և «Սրանոցի» կամրջի, Բերդավանի Ղալինջաքար ամրոցի և Ս. Նշան եկեղեցու, Կողբի Մշկավանք վանական համալիրի վիճակը:

Այցի ընթացքում քննարկվել են հուշարձանների պահպանվածության բարելավմանն ուղղված հնարավոր տարբերակներ:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ