«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» -ը (նաև՝ «Պահպանության ծառայություն») պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։ Կազմակերպությունն իրականացնում է գիտալուսավորչական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն, մասնավորապես` պատմական, հնագիտական, ճարտարապետական կամ այլ մշակութային արժեք ներկայացնող անշարժ հուշարձանների, հուշարձանախմբերի ուսումնասիրում, պահպանում, վերականգնում, հանրահռչակում և նպատակային օգտագործում, պատմական միջավայրի ամբողջական պահպանում։
Կազմակերպության ենթակայության և վերահսկողության տակ են գործում 22 արգելոց ու արգելոց թանգարան, այդ թվում՝ «Զվարթնոց», «Գառնի» , «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանները, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, «Զորաց քարեր» բնակատեղի», «Հին Խնձորեսկ», «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցները, «Արփի» բնապատմական արգելոցը։
Հանրապետության ողջ տարածքում 25․000-ից ավելի հուշարձաններ վերահսկվում ու պահպանվում են կազմակերպության 11 մարզային ծառայությունների միջոցով։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հրատարակել է գիտատեղեկատվական, գիտահանրամատչել 102 անուն գիրք։
ՊՈԱԿ-ի արգելոցներում ու արգելոց- թանգարաններում կազմակերվպում են թեմատիկ գիտաժողովներ, ցուցահանդեսներ, փառատոններ, դասական երաժշտության երեկոներ, հայտնի դիջեյների մասնակցությամբ միջոցառումներ։
ՊՈԱԿ-ը նաև սերտ համագործակցում է կրթական հաստատությունների հետ՝ իրականացնելով հեղինակային կրթական ծրագրեր։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Տնօրենի տեղակալ՝ պատմական միջավայրի զարգացման ծրագրերի, գիտացուցադրական և գիտահետազոտական աշխատանքների գծով