Հուլիսի 13-ից 14-ը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Հայկ Դանիելյանը և տնօրենի խորհրդական՝ Արթուր Թովմասյանը այցելել են Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզային ծառայություններ` 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքներին ծանոթանալու, մարզային ծառայությունների հաշվետվությունները լսելու նպատակով։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Ավետիս Գրիգորյանի և ճարտարապետ Նելլի Պետրոսյանի համահեղինակությամբ պատրաստված "SIGNS, MEMORY AND MEDIEVAL FUNERARY STONE CARVINGS IN THE LAKE SEVAN BASIN" հոդվածը լույս է տեսել Ֆլորենցիայի համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի «TRIBELON Journal of Drawing and Representation of Architecture, Landscape and Environment» պաշտոնական գիտական հանդեսում:
Պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու վերականգնումը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի առաջնահերթություններից է։