127
Այսօր 00:00
Հին Խնձորեսկի XVII դարի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումների ընթացքում արձանագրվել է հերթական բացահայտումը։
Եկեղեցու խորանի առջև բացվել է տապանաքար, որի վրա գրված է.
«Այս է տապան Աստվածաբան Խաչատուր վարդապետի| ՌՃՀԸ(1729թ․)»:
Անապատ եկեղեցին միջնադարում եղել է գրչության և հոգևոր մշակույթի կարևոր կենտրոն։ Ճարտարապետական կառուցվածքով այն ուղղանկյուն հատակագծով թաղածածկ սրահ է՝ կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմերում կան զույգ ավանդատներ։ Եկեղեցու թաղակապ ծածկն ամբողջությամբ փլուզվել է, սակայն պահպանվել են արևելյան պատի մի հատվածը և հյուսիսային մուտքը՝ կամարակապ բարավորով։
Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավարն է հնագետ Արտավազդ Զաքյանը։ Պեղումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։