Նոր տեղեկատվական վահանակներ՝ Շիրակի մարզում

24 Սեպտեմբեր 2026

  • 390

Նոր տեղեկատվական վահանակներ՝ Շիրակի մարզում

Այցելուների իրազեկվածության բարձրացման և պատմամշակութային հուշարձանների հանրայնացման նպատակով` ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած դրամաշնորհային միջոցներով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է հանրապետության տարածքում 350 տեղեկատվական վահանակների տեղադրման աշխատանքներ:

Սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում` տեղեկատվական վահանակներ են տեղադրվել Շիրակի մարզի հետևյալ պատմամշակութային հուշարձանների տարածքներում.

    

  • Սբ. Առաքելոց վանական համալիր (Պեմզաշեն բնակավայր)
  • Մակարավանք վանական համալիր (Պեմզաշեն բնակավայր)
  • Հոգեվանք վանական համալիր (Սառնաղբյուր բնակավայր)
  • Սբ. Թադեոս Առաքյալ եկեղեցի (Սառնաղբյուր բնակավայր)         

  

 



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ