Բերդից՝ Բերդկունք. Ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառումներ՝ պատմամշակութային արգելոցներում

17 Հոկտեմբեր 2026

  • 195

Բերդից՝ Բերդկունք. Ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառումներ՝ պատմամշակութային արգելոցներում

Բերդի պատմության և կենցաղի թանգարանում տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգության» օրվան նվիրված «Քսանմեկերորդ դարի հետ» խորագիրը կրող միջոցառում, որի առանցքում տիկնիկների ցուցադրությունն էր։




Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում:Միջոցառումն ընթացել է ասմունքով և պարային կատարումներով։

Իսկ Սևանի ափին գտնվող «Բերդկունք ամրոց» պատմամշակութային արգելոցում կայացել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության» օրվան նվիրված՝ «Բերդկունքի գաղտնիքները» խորագրով միջոցառումը, որի ժամանակ դպրոցականները մասնակցել են թեմատիկ հետախուզական քվեստի և ավանդական խաղերի:

Միջոցառումն ուղեկցվել է պատմական ավանդազրույցների ներկայացմամբ, հայկական հաղթական ռազմապարերի և երաժշտական գործիքների կատարմամբ։





Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ