Մեկնարկում են Գանձակի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքները

10 Հունիս 2026

  • 3

Մեկնարկում են Գանձակի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքները

Պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու վերականգնումը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի առաջնահերթություններից է։

Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծի չափագրման աշխատանքներն իրականացնելու նպատակով՝ Պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը և ճարտարապետ Ամիրան Բադիշյանն աշխատանքային այց են կատարել Գանձակ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցի։



Այցի ընթացքում տեղում մանրամասն ուսումնասիրվել է հուշարձանի ներկա վիճակը, քննարկվել են չափագրման և նախագծային աշխատանքներին վերաբերող հարցեր։






 



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ