Մեկնարկել է մարզային ծառայությունների հաշվետվությունների ներկայացման առաջին փուլը

14 Հուլիս 2026

  • 1

Մեկնարկել է մարզային ծառայությունների հաշվետվությունների ներկայացման առաջին փուլը

Հուլիսի 13-ից 14-ը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Հայկ Դանիելյանը և տնօրենի խորհրդական՝ Արթուր Թովմասյանը այցելել են Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզային ծառայություններ` 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքներին ծանոթանալու, մարզային ծառայությունների հաշվետվությունները լսելու նպատակով։



Հանդիպումների ընթացքում մարզային ծառայությունների պետերը ներկայացրել են հունվար-հունիս ամիսների ընթացքում հուշարձանների տարածքում կատարված աշխատանքները, մարզային ծառայությունների աշխատակիցների շրջայցերի գրաֆիկը, մարզային ծառայություն-համայնք գործակցության արդյունքները։



Տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը, պատասխանել է աշխատակիցների հարցերին, երկրորդ կիսամյակի համար հանձնարարել է մարզային ծառայությունների պետերին` լինել հետևողական շրջայցերի գրաֆիկների պահպանման հարցում և ակտիվ քայլեր իրականացնել հուշարձանապահպանության ոլորտում՝ իրազեկվածության բարձրացման համար։








Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ