Վարագա Սուրբ Խաչի տոնը «Նոր Վարագավանքում»

27 Սեպտեմբեր 2022

  • 48

Վարագա Սուրբ Խաչի տոնը «Նոր Վարագավանքում»

Ավանդույթի համաձայն Սուրբ խաչին նվիրված չորրորդ՝ Վարագա խաչի տոնը մեծ հանդիսավորությամբ սեպտեմբերի 25-ին նշվեց Տավուշի մարզի «Նոր Վարագավանքում», որին ընդառաջ Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից տեղափոխվեց «Նոր Վարագավանք»։ Այս տոնը ազգային է, զուտ հայկական և նշում է միայն Հայ Առաքելական եկեղեցին:

Տոնի հետ կապված տեղի է ունենում  գիշերային հսկում,  իսկ հաջորդ օրը  Սուրբ Պատարագ և Անդաստանի կարգ։

Չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն  Տիրոջ Խաչափայտի մասունքը  բերում  է Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ 400 տարի հանգրվանել է հենց «Նոր Վարագավանքում»։

Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը, Հայաստանի տարբեր ծագերից ժամանում են  ուխտավորներ՝ հաղորդվելու Տիրոջ կենարար Խաչափայտին և նորոգված ու այլակերպված վերադառնում են  իրենց հայրենի շեներ և օջախներ։
«Նոր Վարագավանք» կամ Անապատի վանական համալիրը տեղակայված է Տավուշի մարզի Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք: Այս ճարտարապետական համալիրը ժամանակին եղել է Վահրամյաների իշխանության հոգևոր կենտրոնը, որը կառուցել են հենց Վահրամյանների վասալները՝  Նոր Բերդի Կյուրիկյան իշխաններ Դավիթ Բ-ն և նրա որդի Վասակը:
Եկեղեցին ներքուստ ճարտարապետական զուսպ հարդարանք ունի, իսկ արտաքուստ հագեցած է բազմաբովանդակ հարթաքանդակներով: Աչքի են ընկնում բուսակենդանական և երկրաչափական բազմատեսակ պատկերաքանդակները՝ ոճավորված կենաց ծառեր, մարդկային գլխով կնդանակերպ ֆիգուրներ, թռչուններ և այլն: Շքամուտքի ընդհանուր հորինվածքի վրա իր ազդեցությունն է թողել Անիի XII դ. շքամուտքը:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ