115
19 Մայիս 2026
Ցուցադրությունը բացվել է Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։
Ցուցադրության առանցքում ՆԱ է՝ կինը՝ որպես «արարող»։ Ցուցադրությունը նպատակ ունի ներկայացնել կնոջ դերը հայկական ձեռագործության ավանդույթներում՝ որպես նյութական մշակույթի ձևավորման, պահպանման և փոխանցման առանցքային դերակատար։ Կանանց ձեռագործ աշխատանքը դիտարկվում և ներկայացվում է որպես ինքնության, գեղագիտական ընկալումների և մշակութային հիշողության փոխանցման միջոց, որ սերդեսերունդ ձևավորել է համայնքային և ազգային մշակութային ավանդույթներ։
Ցուցադրության կառուցվածքը հիմնված է միջավայրի վերարտադրության սկզբունքի վրա։ Գուրոսի հին լուսանկարները (որոնց սևանկարները նույնպես պահվում են մեր ֆոնդերում) օգտագործվում են որպես վիզուալ և պատմական աղբյուրներ, որոնք փաստագրում են կանանց արտադրական-ստեղծագործական գործունեությունը։
Այս լուսանկարները ձևավորում են ցուցադրության տարածական և թեմատիկ միջավայրը, իսկ ֆոնդային առարկաները՝ աշխատանքային գործիքները, գործվածքները և ձեռագործ աշխատանքները տեղադրվում են՝ որպես այդ միջավայրի նյութական շարունակություն՝ ստեղծելով լուսանկարչական պատկերների և իրական առարկաների յուրօրինակ փոխհարաբերություն։
Ցուցադրությունն ամբողջանում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ստացված անիմացիան, ինչի արդյունքում լուսանկարները «կենդանանում են»։
Երեկոյի երաժշտական հյուրը Երևանի պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» ուսանողական երգչախումբն էր։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև հուլիսի վերջ։