Մ․թ․ա․ XI-IX դդ․, կավե բաժակ, «Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտի (մ.թ.ա. II-I հազարամյակներ) հավաքածուից

19 Օգոստոս 2022

  • 33

Մ․թ․ա․ XI-IX դդ․, կավե բաժակ, «Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտի (մ.թ.ա. II-I հազարամյակներ) հավաքածուից

Սա վաղերկաթեդարյան ժամանակաշրջանի բաժակ է, որը թվագրվում է XI-IX դդ-ով։ Այն հայտնաբերվել է «Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտում։ Այս գտածոն մեկն է, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ- ի Հնագիտության ֆոնդում պահվող մեծաքանակ հնագիտական նյութերից։


«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան են այցելել «Սթարմուս » («STARMUS») միջազգային փառատոնի ներկայացուցիչները

17 Օգոստոս 2022

  • 33

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան են այցելել «Սթարմուս » («STARMUS») միջազգային փառատոնի ներկայացուցիչները

Այսօր՝ օգոստոսի 17-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան են այցելել «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա 2022» աստղագիտության, տիեզերական ուսումնասիրությունների, երաժշտության, արվեստի միջազգային փառատոնի ներկայացուցիչները։


Տեղազննություն Գեղարքունիքի մարզում

15 Օգոստոս 2022

  • 31

Տեղազննություն Գեղարքունիքի մարզում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցների համատեղ շրջայցի ընթացքում պարզվել է, որ Գեղարքունիքի Գեղամասար և Կախակն համայնքներում գտնվող որոշ խաչքարեր թեքվել են:


Օգոստոսի 14-ին «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց մուտքն ազատ է

13 Օգոստոս 2022

  • 32

Օգոստոսի 14-ին «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց մուտքն ազատ է

Օգոստոսի 14-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (խաղողօրհնեք)։


«Արմենպրես» պետական լրատվական գործակալության անդրադարձը ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցած՝ «Մարդը տիեզերական անսահմանությունում» խորագրով միջոցառմանը

12 Օգոստոս 2022

  • 26

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության անդրադարձը ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցած՝ «Մարդը տիեզերական անսահմանությունում» խորագրով միջոցառմանը

««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը, ավանդույթի համաձայն, հավաքվել էին աստղասերներ, զբոսաշրջիկներ և բոլոր նրանք, որոնք նշում են Նավասարդն ու ականատես լինում «Հայկ» համաստեղության «ծննդին»։ Այստեղ նաև աստղաթափ է լինում, և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը լրագրողների համար կազմակերպել էր մեդիատուր դեպի Քարահունջ՝ ականատես լինելու այդ գեղեցիկ երևույթին։


Մարդը տիեզերական անսահմանությունում

10 Օգոստոս 2022

  • 24

Մարդը տիեզերական անսահմանությունում

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 19։00-ին, սիրով հրավիրում ենք Ձեզ «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց, մասնակցելու կրթամշակութային ծրագրի, որի շրջանակներում հնարավորություն կստանաք.


Ինչպե՞ս է Հայաստանում իրականացվում պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, հանրահռչակումը

09 Օգոստոս 2022

  • 29

Ինչպե՞ս է Հայաստանում իրականացվում պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, հանրահռչակումը

«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանը և ցուցադրությունների ու միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում օգոստոսի 9-ին ընդունել են Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության նախարար Մուհամմադ Սաիդ Ալի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի օրինակով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականությունը՝ պատմական արժեք նրկայացնող հուշարձանների պահպանության և հանրահռչակման ուղղությամբ: Մուհամմադ Սաիդ Ալի գլխավորած պատվիրակությունը շրջել է հուշարձանի տարածքում, ծանոթացել մշտական գործող և ժամանակավոր ցուցադրություններին: Իրաքյան Քուրդիստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչներին ներկայացվել է նաև Հայաստանի «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի գիտական և հրատարակչական գործունեությունը: Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական հուշարձանների վերաբերյալ ՊՈԱԿ-ի մեծաթիվ արժեքավոր հրատարակություններից տնօրենի պաշտոնակատարը նվիրել է հյուրերին:


Մարդը տիեզերական անսահմանությունում

05 Օգոստոս 2022

  • 32

Մարդը տիեզերական անսահմանությունում

Սիրով հրավիրում ենք Ձեզ «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց, մասնակցելու կրթամշակութային ծրագրի, որի շրջանակներում հնարավորություն կստանաք. Մասնագետների հետ շրջել և ծանոթանալ հուշարձանին. Տարբեր հարթակներում զրուցելու հնաաստղագիտության և տիեզերքի մասին. Աստղադիտակների միջոցով դիտել աստղեր, համաստեղություններ . Ժամը 4-ին նախատեսվում է Հայկ-Օրիոն համաստեղության դիմավորում․ Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև թեմատիկ երաժշտական ծրագիր. Միջոցառման վայրը՝ «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց Միջոցառման մեկնարկը՝ օգոստոսի 10, ժամը 19։00


«Զվարթոնց պատմամշակութային արգելոց-թանգարանում» տեղի կունենա զինվորական երդման արարողություն

05 Օգոստոս 2022

  • 30

«Զվարթոնց պատմամշակութային արգելոց-թանգարանում» տեղի կունենա զինվորական երդման արարողություն

Օգոստոսի 6-ին, ժամը 08։00-ից 12 ։00-ն «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան»-ում տեղի կունենա ՀՀ ԶՈՒ N զորամասի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը։


Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ