«Վանքից վանք» նախաձեռնության հաջորդ կանգառը Դեղձնուտ (Դեղձուտ) վանական համալիրն էր

03 Օգոստոս 2022

  • 44

«Վանքից վանք» նախաձեռնության հաջորդ կանգառը Դեղձնուտ (Դեղձուտ) վանական համալիրն էր

«Վանքից Վանք» նախաձեռնության շրջանակներում դրա հեղինակները՝ Եգանյան Դավիթը, Ջանինյան Տիրանը,Ղարդաշյան Ջուլիետան, Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Տավուշի մարզային ծառայության և Տավուշի թեմի աջակցությամբ, ինչպես նաև մի խումբ ակտիվ երիտասարդների և դպրոցականների մասնակցությամբ իրականացնում են Տավուշի մարզի վանական համալիրների մաքրման, բարեկարգման աշխատանքներ:

Պեղումներ Քանագեղի ավերված դամբարանադաշտում

02 Օգոստոս 2022

  • 57

Պեղումներ Քանագեղի ավերված դամբարանադաշտում

Սևանա լճի արևմտյան ափամերձ տարածքում, Սևան-Վարդենիս մայրուղին հատող, Երանոս գյուղից մոտ 5,5 կմ հյուսիս ընկած և Կարմիրգյուղ ու Գեղարքունիք համայնքների վարչական տարածքների սահմանաբաժանին գտնվող Քանագեղի բնակատեղին ու դամբարանադաշտը վաղուց հայտնի են մասնագետներին: 1960-ական թթ. այստեղ չափագրման աշխատանքներ է իրականացրել հնագետ Գեդեոն Միքայելյանը, իսկ 1981 թ. մայրուղու շինարարության ժամանակ բացված 2 դամբարաններ պեղել է հնագետ Գրիգոր Արեշյանը: Դամբարանադաշտը զբաղեցնում է մի-քանի տասնյակ հեկտար տարածք, որի զգալի մասը 1980-ական թթ. մելիորացիոն աշխատանքների արդյունքում զրկվել է արտաքին հատկանիշներից: Հնավայրում պեղումները շարունակվել են 1999-2002 թթ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից (ղեկավար՝ Աշոտ Փիլիպոսյան):

Պեղումներ Քանագեղի ավերված դամբարանադաշտում

02 Օգոստոս 2022

  • 49

ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ…

01 Օգոստոս 2022

  • 47

ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ…

Զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններին, անհատներին, խմբերի ղեկավարներին և այցելուներին ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, որ «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր», «Ամբերդ ամրոց», «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Բջնի ամրոց», «Զորաց քարեր» արգելոց և արգելոց-թանգարաններ մուտքը տոմսերով է։ Հաճախակիացած փորձերը առանձին կազմակերպությունների, անհատների, խմբերի ղեկավարների կողմից անվճար մուտք գործելու վերը նշված մասնաճյուղեր խստագույնս կանխվելու են, նման փորձ կատարած անբարեխիղճ տնտեսվարողների նկարները, անունները, հետայսու հանրայնացվելու են։ Հիշեցնում ենք որ տոմսային տնտեսությունը ապահովում է ֆինանսական միջոցներ, որոնք ներդրվում են ՀՀ տարածքում հաշվառված 25000 հուշարձանների, 16 արգելոց և արգելոց-թանգարանների ենթակառուցվածքների ստեղծման, զարգացման, պահպանության, հանրահռչակման ուսումնասիրության տարբեր ծրագրերում։

ՎԱՐԴԱՎԱՌԸ՝ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

25 Հուլիս 2022

  • 55

ՎԱՐԴԱՎԱՌԸ՝ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հուլիսի 24-ին Գառնու Հեթանոսական տաճարում Գառնիի համայնքապետարանի և Կոտայքի մարզպետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառման շրջանակներում նշվեց Վարդավառը։ Տոնական միջոցառումներով պայմանավորված, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը հուլիսի 24-ին, ժամը 12։00-16։00 այցելուների համար ազատ էր։ Միջոցառումը մեկնարկեց Գառնիի Մարզամշակութային կենտրոնի երգի և պարի խմբերի կատարումներով, ցուցադրվեցին Գառնիի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները, իսկ «Արորդիների ուխտ» հ/կ-ն կատարեց հեթանոսական ծես՝ նվիրված Վարդավառին։

ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ «ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

21 Հուլիս 2022

  • 61

ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ «ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

Սիրով հրավիրում ենք Ձեզ «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց, մասնակցելու կրթամշակութային ծրագրի, որի շրջանակներում հնարավորություն կստանաք. Մասնագետների հետ շրջել և ծանոթանալ հուշարձանին. Տարբեր հարթակներում զրուցելու հնաաստղագիտության և տիեզերքի մասին. Աստղադիտակների միջոցով դիտել աստղեր, համաստեղություններ . Դիմավորել արևածագը արգելոցի տարածքում. Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև թեմատիկ երաժշտական ծրագիր. Միջոցառման վայրը՝ «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց Միջոցառման մեկնարկը՝ օգոստոսի 10, ժամը 19։00

«ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՎԱՐԴԱՎԱՌԸ

21 Հուլիս 2022

  • 27

«ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՎԱՐԴԱՎԱՌԸ

Հուլիսի 24-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում Գառնիի համայնքապետարանի և ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի համատեղ միջոցներով կնշվի Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։

ՀԻՇԵՑՈՒՄ

19 Հուլիս 2022

  • 34

ՀԻՇԵՑՈՒՄ

Հարգելի՛ լրատվամիջոցներ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող արգելոց-թանգարանների /արգելոցների/ տարածքում նկարահանումներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է նախապես դիմել կազմակերպությանը համապատասխան թույլտվություն ստանալու համար՝ արգելոց-թանգարանների /արգելոցների/ բնականոն գործունեությունը չխաթարելու, այցելուների իրավուքները չխախտելու, նախատեսված միջոցառումների անցկացումը պատշաճ ապահովելու նպատակով։

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԳԱՌՆԻԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԵՎ ԱՂՋՈՑ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

18 Հուլիս 2022

  • 45

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԳԱՌՆԻԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԵՎ ԱՂՋՈՑ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնիի գերեզմանոցում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող՝ Աղջոց Ս. Ստեփանոս վանական համալիրում (Արարատի մարզ):

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ