ԹԱՐՄԱՑՎԵԼ ԵՆ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԸ

04 Հուլիս 2022

  • 12

ԹԱՐՄԱՑՎԵԼ ԵՆ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԸ

Պատմամշակութային արգելոց-թանգարանների, հուշարձանների տարածքում գտնվող տեղեկատվական վահանակները ժամանակի ընթացքում եղանակային պայմաններից ելնելով վնասվում են, մաշվում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ժամանակ առ ժամանակ կատարում է վահանակների թարմացման աշխատանքներ:


«ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՂՈԹՔԻ ԲՐՈՆԶԵ ԱՐՁԱԳԱՆՔԸ»

01 Հուլիս 2022

  • 12

«ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՂՈԹՔԻ ԲՐՈՆԶԵ ԱՐՁԱԳԱՆՔԸ»

«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ համատեղ, Ձեզ է ներկայացնում «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով բացառիկ ցուցադրություն և համերգ, որը տեղի կունենա Հուլիսի 13-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:


ՆՈՐԱՎԱՆՔԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԱՐԳԵԼՈՂ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ

30 Հունիս 2022

  • 9

ՆՈՐԱՎԱՆՔԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԱՐԳԵԼՈՂ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ

Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Հայ Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով, Նորավանքի սբ. Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ։ Եվս մեկ անգամ հիշեցնում, հորդորում և պահանջում ենք՝ չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը։


ԱՅՍՈՒՀԵՏ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՏԵՍՆԵԼՈՒ ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱԿԱԶՄՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

29 Հունիս 2022

  • 17

ԱՅՍՈՒՀԵՏ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՏԵՍՆԵԼՈՒ ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱԿԱԶՄՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Հունիսի 25-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղադրվել է վահանակ, որի կենտրոնական մասում ամրացված ապակու վրա տպագրված է տաճարի վերակազմության գծապատկերը, վերջինիս շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել տաճարի ամբողջական տեսքի մասին։


ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

24 Հունիս 2022

  • 18

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ի պատասխան լրատվամիջոցներում տարածվող հրապարակումների՝ հայտնում ենք, որ հանրայնացված տեղեկությունների մի մասը ներկայացված է առանց ամբողջական վերլուծության։


ՍՏՈՒԳԱՅՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

23 Հունիս 2022

  • 29

ՍՏՈՒԳԱՅՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի, Հրազդանի տարածքային համակարգողի և հուշարձանների պահապանի հետ ստուգայց են կատարել Հրազդանի տարածաշրջանի մի շարք խնդրահարույց և դժվարանցանելի հուշարձանների տարածքներում: Այցի ընթացքում կատարվել են հուշարձանների թվայնացման աշխատանքներ:


«ՈՒԴՈՒԼԻ» ՏՈԼՄԱՅԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

21 Հունիս 2022

  • 35

«ՈՒԴՈՒԼԻ» ՏՈԼՄԱՅԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 19-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը կրկին մարդաշատ էր, առիթը՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված Տոլմայի Համահայկական 11-րդ փառատոնն էր,որն արդեն երրորդ տարին է ինչ անց է կացվում արգելոց-թանգարանի տարածքում:


ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՝ «ՄԵԾԱՄՈՐ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

16 Հունիս 2022

  • 35

ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՝ «ՄԵԾԱՄՈՐ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանի,ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանի և պ.գ.թ. Բեն Վարդանյանի գլխավորությամբ՝ Վանաձորի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները ճանաչողական այց կատարեցին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան:


ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԵԿՈՐՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

16 Հունիս 2022

  • 30

ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԵԿՈՐՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա տարածքում մարտի 29-ից մինչև մայիսի 27-ը շարունակվել են ճարտարապետական բեկորների նույնականացման և հաշվառման աշխատանքները։


Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ