1
23 Հունիս 2022
Ուսումնասիրվեց Հրազդանի Վանատուր թաղամասի քարավանատան պահպանվածության վիճակը, քննարկվեցին հետագա անելիքները:Մասնագիտական դիտարկում իրականացվեց Մեղրաձորի Ամրոցի տարածքում:Մշտադիտարկման աշխատանքներ կատարվեցին պահապանվածության առումով առավել վտանգված հուշարձանների ցանկում ներառված Թեժառույքի վանական համալիրի և Արտավազավանքի տարածքներում:Շրջեցին Ջրառատից արևմուտք գտնվող միջնադարյան խոնարհված եկեղեցիների և քարեդարյան քարայր-կացարանի տարածքներում:Կատարվեցին Աղբյուրակ թաղամասում գտնվող խաչքարի նույնականացման աշխատանքները:Այցելեցին նաև վերջերս վերականագնված «Ճանապարհաշինարարներ» («Անվերջության ժապավեն») և «Արձագանք» հուշարձանների տարածքներ: