ԱՅՍՈՒՀԵՏ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՏԵՍՆԵԼՈՒ ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱԿԱԶՄՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

29 Հունիս 2022

  • 46

ԱՅՍՈՒՀԵՏ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՏԵՍՆԵԼՈՒ ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱԿԱԶՄՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Հունիսի 25-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղադրվել է վահանակ, որի կենտրոնական մասում ամրացված ապակու վրա տպագրված է տաճարի վերակազմության գծապատկերը, վերջինիս շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել տաճարի ամբողջական տեսքի մասին։

Օգտվելով  ճարտարապետ, հնագետ  Թորոս Թորամանյանի վերակազմության նախագծից՝  Ճարտարապետության և շինարարության համալսարանի գիտաշխատող, Էրեբունի թանգարանի ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանը և միջավայրի դիզայներ Արման Ստեփանյանը Awesome foundation-դրամաշնորհի միջոցներով և STEKO ՍՊԸ- ի աջակցությամբ իրականացրել են  «Զվարթնոց» տաճարի վերակազմության նախագիծը:

«Հուշարձանների պահպանություն» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի, շնորհակալություն է հայտնում տաճարի վերակազմության նախագծի հեղինակներին:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ