«ՈՒԴՈՒԼԻ» ՏՈԼՄԱՅԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

21 Հունիս 2022

  • 1

«ՈՒԴՈՒԼԻ» ՏՈԼՄԱՅԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հայկական մշակույթը դարեր շարունակ պայքար է մղել գոյատևելու համար, փառատոնի նպատակն էր՝ պահպանելու, տարածելու հայկական ավանդական կերակրատեսակը:Միջոցառմանն այս անգամ մասնակցել է 27 կազմակերպություն, որից 22-ն են  ներկայացրել տոլմայի ամենատարբեր տեսակներ: Մյուս տաղավարներում  ներկայացված էին  հայկական ավանդական քաղցարվենիքներ՝ գաթա, փախլավա,  սուջուխ, ինչպես նաև խմիչքներ:Տաղավարներն աչքի էին ընկնում գեղեցիկ ձևավորմամբ և մատուցմամբ:Ուշագրավ էր Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի ցուցադրությունը՝ տոլմա հայկական ամենահայտնի գորգի՝  «Վիշապագորգի»  դիզայնով:Կային տաղավարներ, որտեղ  անց էին կացվում վարպետաց դասեր՝ կավագործությունից,դեկորատիվ կիրառական արվեստից: Թղթի թափոններից պատրաստում էին նոր թղթե կոմպոզիցիաներ, ցուցադրված էին նաև  արծաթյա զարդեր:Այս փառատոնին ներկայացվել է մոտ 70 տեսակի տոլմա  պատրաստված՝ բլղուրով և հորթի մսով, հավով և բրնձով, կաղամբով և հորթի մսով, հաճարով և հորթի մսով, գառան մսով, ամառային տոլմա, կանեփով տոլմա, բանջարեղենով լցոնած տոլմա և այլն:Ցուցադրված էր ամենաերկար տոլման, որն այս տարի 193մ  էր:Փառատոնը կրում էր մրցութային բնույթ: Ժյուրիի անդամները պետք է որոշեին մրցույթի հաղթողներին, կար նաև այցելուների կողմից  ճանաչված՝ «լավագույն համ»  մրցանակը:Հաղթող անվանակարգերն էին՝  «լավագույն համ», «լավագույն տեսք», «լավագույն մտահաղացում»: Ինչպես ներկայացրեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, այդ անվանակարգերում «բացարձակ հաղթող»  մրցանակը ստացավ «Գառնի տուն» ռեստորանը:Փառատոնն ուղեկցվում էր  որակյալ  երաժշտությամբ, ազգային երգ ու պարով:Միջոցառման երաժշատական մասն ապահվում էին՝«Ալեքսանդրապոլ  Օրկեստրա» նվագախումբը, Գոռ Սուջյանը, «Տարոնցիներ» պարային համույթը,Միքայել Ոսկանյանը, Էրիկ Կարապետյանը, մարզային պարային խմբեր:

Հայկական մշակույթը դարեր շարունակ պայքար է մղել գոյատևելու համար, փառատոնի նպատակն էր՝ պահպանելու, տարածելու հայկական ավանդական կերակրատեսակը:
Միջոցառմանն այս անգամ մասնակցել է 27 կազմակերպություն, որից 22-ն են  ներկայացրել տոլմայի ամենատարբեր տեսակներ: Մյուս տաղավարներում  ներկայացված էին  հայկական ավանդական քաղցարվենիքներ՝ գաթա, փախլավա,  սուջուխ, ինչպես նաև խմիչքներ:
Տաղավարներն աչքի էին ընկնում գեղեցիկ ձևավորմամբ և մատուցմամբ:
Ուշագրավ էր Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի ցուցադրությունը՝ տոլմա հայկական ամենահայտնի գորգի՝  «Վիշապագորգի»  դիզայնով:
Կային տաղավարներ, որտեղ  անց էին կացվում վարպետաց դասեր՝ կավագործությունից,դեկորատիվ կիրառական արվեստից: Թղթի թափոններից պատրաստում էին նոր թղթե կոմպոզիցիաներ, ցուցադրված էին նաև  արծաթյա զարդեր:
Այս փառատոնին ներկայացվել է մոտ 70 տեսակի տոլմա  պատրաստված՝ բլղուրով և հորթի մսով, հավով և բրնձով, կաղամբով և հորթի մսով, հաճարով և հորթի մսով, գառան մսով, ամառային տոլմա, կանեփով տոլմա, բանջարեղենով լցոնած տոլմա և այլն:
Ցուցադրված էր ամենաերկար տոլման, որն այս տարի 193մ  էր:
Փառատոնը կրում էր մրցութային բնույթ: Ժյուրիի անդամները պետք է որոշեին մրցույթի հաղթողներին, կար նաև այցելուների կողմից  ճանաչված՝ «լավագույն համ»  մրցանակը:
Հաղթող անվանակարգերն էին՝  «լավագույն համ», «լավագույն տեսք», «լավագույն մտահաղացում»: Ինչպես ներկայացրեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, այդ անվանակարգերում «բացարձակ հաղթող»  մրցանակը ստացավ «Գառնի տուն» ռեստորանը:
Փառատոնն ուղեկցվում էր  որակյալ  երաժշտությամբ, ազգային երգ ու պարով:
Միջոցառման երաժշատական մասն ապահվում էին՝«Ալեքսանդրապոլ  Օրկեստրա» նվագախումբը, Գոռ Սուջյանը, «Տարոնցիներ» պարային համույթը,Միքայել Ոսկանյանը, Էրիկ Կարապետյանը, մարզային պարային խմբեր:




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ