6
01 Նոյեմբեր 2022
6
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի աշակերտները հայոց պատմություն առարկայի դասն անցկացրել են «Բերդ» պատմամշակութային արգելոցում: Աշակերտները ծանոթացել են թանգարանի հնագիտական ու ազգագրական նյութերին, Տավուշի պատմությանը, կենցաղին, այնուհետև այցելել արգելոցից 300մ. հեռավորության վրա գտնվող «Կիկլոպյան ամրոց»: Աշակերտները համակարծիք էին, որ թանգարանում անցկացված դասը տպավորիչ էր, ստացած գիտելիքները՝ ավելի պատկերավոր ու մնայուն: «Բերդ» պատմամշակութային արգելոցի վարիչ Արթուր Երկանյանի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղի Լևոն Ադամյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պատմական և մշակութային թեմաներով դասերն ավելի հաճախ կազմակերպել թանգարանում: Ն.Կ Աղբյուր գյուղի աշակերտների առաջիկա այցը կլինի «Տավուշ ամրոց»:
01 Նոյեմբեր 2022
5
Տեղեկացնում ենք, որ 2022թ․ նոյեմբերի 1-ից հետևյալ պատմամշակութային արգելոցներում և արգելոց թանգարաններում կատարվել են ժամային փոփություններ․ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ–ԹԱՆԳԱՐԱՆ Աշխատանքային օրերը և ժամերը Երկուշաբթի-կիրակի՝ 10։00-21։00 (մուտքը մինչև 20:30)
27 Հոկտեմբեր 2022
5
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը արգելոց-թանգարաններ մուտքն ազատ է. «Գառնի» պատմամշակութային արգելոց–թանգարան, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարան, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց–թանգարան, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց, «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց, «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց, «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց։
27 Հոկտեմբեր 2022
5
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ Պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայության աշխատակիցները ստուգայց են կատարել Լուսաշող համայնքի՝ մասնավորապես, Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշաղբյուրի, համայնքից 0,5 կմ հեռավորության վրա՝ Լուսաշող-Լանջառ ճանապարհից ձախ գտնվող Սահմանախաչի և 17-19-րդ դդ․ թվագրվող Ս. Հովհաննես եկեղեցու տարածքում: Վերջինիս պահպանված միակ կառույցի՝ զանգակատան շրջակայքում 2021թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ Արտակ Գնունու ղեկավարությամբ, իրականացրել է հնագիտական պեղումներ: Աշխատանքների ընթացքում հողի և բուսաշերտի տակից բացվել է 16×10 մ․ չափերով մոնումենտալ կառույց՝ մեկ մետրից ավելի պատերի հաստությամբ: Եկեղեցին ունեցել է ուղղանկյուն խորան, որը հազվագյուտ երևույթ է Հայաստանի տարածաշրջանի համար. ուղղանկյուն խորանով եկեղեցիներ սովորաբար հանդիպում են հատկապես՝ Սյունիքում և Արցախում։ Պարզվել է, որ Ս. Հովհաննես եկեղեցին մեծ վանական համալիրի մաս է կազմել: Այս մասին փաստում են հյուսիսային մասում բացված ծեփապատ, մշակված քարե ծածկով տնտեսական հորը և տարբեր չափերի տարողունակ խեցամանանների բեկորները։ Հուշարձանի տարածքի ուսումնասիրումը նախաձեռնել է Մասյացոտնի թեմը՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի առաջնորդությամբ, իսկ աշխատանքները գլխավորել է ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանը։
24 Հոկտեմբեր 2022
5
«Սևանա լճի արևելյան ափը վաղ բրոնզի դարում», «Բարձրաքաշ վանական համալիրի 2021 թ. հնագիտական աշխատանքների արդյունքները», «Հայաստանի օդապարուկները», «Կուրարաքսյան Միջագետքի ուշբրոնզեդարյան կառքային համալիրը։..», «Թանգարանային ֆոտո սկզբնաղբյուրների որոշարկմանն առնչվող որոշ հարցերի շուրջ», «Ճանապարհ դեպի տաճար. ճարտարապետական բեկորների նույնականացման և հաշվառման աշխատանքները Զվարթնոցում» մինչև «Մարդաբանական նյութերի պահպանության և թանգարայնացման առանձնահատկությունները»: Սրանք ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ 2022թ. հոկտեմբերի 21-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում անցկացված «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովի զեկուցումներից են: Ներկայացված էին պատմություն, հնագիտություն, ազգագրություն, բանահյուսություն, վիմագրություն, ճարտարապետություն, արվեստաբանություն, թանգարանագիտություն և այլ ոլորտներ։
19 Հոկտեմբեր 2022
5
Բրոնզե առարկաներ, խեցեղեն, ճենապակի, թուղթ, մագաղաթ… Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ցուցադրվել են վերջին տարիներին հայ մասնագետների վերականգնած հնագիտական, ազգագրական, մատենագրական նյութերը: «Վերականգնումը Հայաստանում» ցուցահանդեսի նպատակն է՝ մշակութային հարուստ նյութերը ցույց տալ մինչև վերականգնումը և վերականգնումից հետո:
18 Հոկտեմբեր 2022
6
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցներն իրականացրել են մարզի պահպանվածության առումով վտանգված մի շարք հուշարձանների մշտադիտարկման աշխատանքներ։
17 Հոկտեմբեր 2022
6
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2022 թ. հոկտեմբերի 21-ին , ժամը 10։00-18։00, հրավիրում է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին:
14 Հոկտեմբեր 2022
4
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում ընթացող պեղման աշխատանքների ժամանակ մեծ թվով ջնարակված թասիկների ու պնակների բեկորներ են հայտնաբերվել: Հնագիտական նյութը թվագրվում է 11-13-րդ դդ.-ով: Արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանի խոսքով հոյակապ այս խեցեղենը բացվել է ամրոցի պարսպապատին հարող տարածքում, կիսաշրջանաձև խորշի մեջ, որ ամենայն հավանականությամբ տնտեսական նշանակության կառույց է եղել ։