35
23 Նոյեմբեր 2022
35
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի չորրորդ նիստում նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», Արմավիրի մարզի Դալարիկ և Կոտայքի մարզի Կապուտան գյուղերի «Քարայր-կացարաններ», Սոլակ գյուղի «Բնակատեղի» և «Ամրոց-դղյակ», Շիրակի մարզի Կառնուտ գյուղի «Բնակատեղի» և Վայոց ձորի մարզի Արենի գյուղի «Արենի-2 քարայր» պատմամշակութային արժեք ներկայացնող նոր հայտնաբերված կառույցներին:
22 Նոյեմբեր 2022
37
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մեկնարկել են վերանորոգման, նոր ճեմուղու կառուցման աշխատանքներ։
21 Նոյեմբեր 2022
32
Նոյեմբերի 25-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հին Մեծամոր. հայ-լեհական բացահայտումներ» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում։
18 Նոյեմբեր 2022
29
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները, նոյեմբերի 17-ին բարձրացրել են ընկած հուշարձանը, որը գտնվում է Գեղհովիտ գյուղի բնակչի բակում։
17 Նոյեմբեր 2022
31
«Ճանաչենք մեր մշակութային ժառանգությունը» կրթական նախագծի շրջանակներում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի գեղարվեստի դպրոցում տեղի կունենա՝ «Հուշարձանները ապագա արվեստագետների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են մարզի հուշարձանները պատկերող նկարչական աշխատանքներ։
16 Նոյեմբեր 2022
30
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Վայոց Ձորի մարզային ծառայության աշխատակիցների ջանքերով «Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակներում Մարիտիրոս բնակատեղիի Աղախաչ գյուղատեղիում գտնվող գերեզմանոցում կանգնեցվել են ընկած կամ կիսագետնաթաղ խաչքարեր։ Ընկած խաչքարերը կանգնեցվել են նույն տեղում։
14 Նոյեմբեր 2022
33
Կառքը որպես բրոնզեդարյան համայնքներում առանձնաշնորհյալ անձանց թաղման ծեսում օգտագործված կարևոր ատրիբուտ, խորհրդանշել է առաջնորդի հոգին երկինք տեղափոխող փոխադրամիջոց, որին ուղեկցում էր թռչունը։
12 Նոյեմբեր 2022
35
ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվել է շաբաթօրյակ։
11 Նոյեմբեր 2022
32
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռում այս տարի կատարված պեղումների արդյունքում բացվել է՝ արևելք-արևմուտք ուղղվածությամբ մի խուց. երկարությունը մոտ երկու մետր է, լայնությունը՝ 1,30։ Այն կազմված է իրար զուգահեռ դրված երկու մեծ քարերից (ձախ մաս) և մի խոշոր ժայռաբեկորից (աջ մաս)։ Մատուռը թվագրվում է 17-18-րդ դդ: Պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լ․ Մկրտչյանը: