44
09 Հունվար 2023
44
Երերույքի ճարտարապետական համալիրը գրավոր աղբյուրներում և մասնագիտական գրականության մեջ հանդիպում է Երերույքի բազիլիկ, Երերույքի Սբ Աստվածածին և Երերույք անվանումներով: Բազիլիկի ներսում փորագրված արձանագրությունում Երերույքը կոչվել է «Կարապետի և Նախավկայի վկայարան», իսկ ուշ միջնադարում դարձել է վանք-եկեղեցի` Սբ Երրորդություն անունով:
05 Հունվար 2023
34
Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագով և շարունակվում հունվարի 6-ին: «Ճրագալույց» նշանակում է ճրագ վառել, լուցանել: Երեկոյան Սուրբ Պատարագից հետո եկեղեցուց տուն տարվող ճրագը խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Ճրագալույցը յուրաքանչյուր տարի մեզ հիշեցնում է բեթղեհեմյան աստղի մասին, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը: Ճրագալույցի Սուրբ Պատարագ նշվում է 2 անգամ՝ Սուրբ ծննդյան և Սուրբ Հարության տոներին:
05 Հունվար 2023
37
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին՝ հունվարի 6-ին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները, ինչպես նաև «Լոռի բերդ» «քաղաքատեղի» և «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցները բաց են, սիրով սպասում ենք։
31 Դեկտեմբեր 2022
36
Հարգելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը։
31 Դեկտեմբեր 2022
48
–Պարոն Հովհաննիսյան, ինչպես կբնորոշեք 2022 թվականը, արդյոք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կարողացե՞լ է իրականացնել իր բոլոր գործառույթները: Արմեն Հովհաննիսյան ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար
29 Դեկտեմբեր 2022
36
«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի, Գագիկ Սարգսյանի (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Արտակ Գնունու (պ․գ․թ․ ԵՊՀ դասախոս, հնագիտական լաբորատորիայի աշխատակից) Հայկ Ավետիսյանի (պ.գ.դ., պրոֆեսոր, գիտական խմբագիր) հեղինակած գիրքը նվիրված է՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցներին, բրոնզ-երկաթի դարաշրջանից մինչև ուշ միջնադարի օրինակներ։ Աշխատանքում ներառված է 36 ամրոցի մասին ամփոփ անդրադարձ, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ներկայացվել է յուրաքանչյուր ամրոցի տեղակայաման քարտեզը, օրթոֆոտոպլանը, հանույթը և հատակագիծը։
28 Դեկտեմբեր 2022
40
Ագելոց-թանգարանի ճեմուղին զարդարվել է տոնական լույսերով, այս տարի երեկոյան գունավոր լուսավորությունից բացի պատրաստվել է յուրօրինակ անկյուն լուսանկարվելու համար։
27 Դեկտեմբեր 2022
41
Վաղնջական Հայաստանի հարուստ մշակույթի մասին վկայող այս գտածոներն արդեն պատկանում են «Բերդ» պատմամշակութային արգելոցին։
26 Դեկտեմբեր 2022
43
Տեղեկացնում ենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները, ինչպես նաև «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը տոնական օրերին կաշխատեն հետևյալ գրաֆիկով․