Ամանորյա լուսավորությունը Գառնիում

26 Դեկտեմբեր 2022

  • 7

Ամանորյա լուսավորությունը Գառնիում

Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 27-ի երեկոյան բոլորիդ սիրով հրավիրում ենք «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, որտեղ կվառվեն ամանորյա լույսերը։ Երեկոյան յուրօրինակ լուսավորությունից բացի, զարդարված կլինի նաև ճեմուղին։ Ամանորյա գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար կգտնեք հատուկ նախատեսված անկյուն՝ Գառնիի ֆոնին: Արգելոց-թանգարանի տոնական լույսերը վառ կլինեն մինչև հունվարի 15-ը։


Վերականգնվել է «Լոռի բերդ» ամրոցի պարսպի մի հատվածը. 2022 թ. նախատեսված ծավալներով աշխատանքը կատարված է

22 Դեկտեմբեր 2022

  • 7

Վերականգնվել է «Լոռի բերդ» ամրոցի պարսպի մի հատվածը. 2022 թ. նախատեսված ծավալներով աշխատանքը կատարված է

Հեռավոր անցյալից ներկա: Ահա այսպիսի տեսք ունի ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով «Լոռի բերդ» միջնադարյան ամրոցի պարսպի վերականգնված հատվածը:


Մետաքսի Մեծ ճանապարհին

20 Դեկտեմբեր 2022

  • 14

Մետաքսի Մեծ ճանապարհին

Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային և բնական համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին մասնակցել են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի» մասնագետները։


Զգուշացում. փակ է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը

03 Դեկտեմբեր 2022

  • 18

Զգուշացում. փակ է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։


Ապամոնտաժվել է «Հայրավանք» հուշարձանի տարածքում տեղադրված տնակը

30 Նոյեմբեր 2022

  • 15

Ապամոնտաժվել է «Հայրավանք» հուշարձանի տարածքում տեղադրված տնակը

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նախաձեռնությամբ ապամոնտաժվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի՝ Հայրավանք բնակավայրում հաշվառված, հանրապետական նշանակության «Հայրավանք» վանական համալիր տանող ճեմուղու աջակողմյան հատվածում գտնվող տնակը։ Համայնքի բնակիչը ենթարկվել է վարչական պատասխանատվության և սեփական միջոցներով դուրս է բերել տնակը նշված տարածքից։


Նոր կյանք խաչքարերին Արարատի մարզում

29 Նոյեմբեր 2022

  • 18

Նոր կյանք խաչքարերին Արարատի մարզում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արարատի մարզային ծառայության աշխատակիցները «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակներում ուղղել և հողաշերտից մաքրել են Լուսաշող համայնքի «Մոշաղբյուր» հին գյուղատեղիի մեծ գերեզմանոցում գտնվող երեք խաչքար:


Տեղեկատվական վահանակ Գուսանագյուղի «Դղյակ-ամրոց»-ի տարածքում

26 Նոյեմբեր 2022

  • 20

Տեղեկատվական վահանակ Գուսանագյուղի «Դղյակ-ամրոց»-ի տարածքում

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ջանքերով Շիրակի մարզի Գուսանագյուղի «դղյակ- ամրոցի» տարածքում եռալեզու տեղեկատվական վահանակ է տեղադրվել: Դղյակ-ամրոցը թվագրվում է 10-12-րդ դարերով: Այն ուղղանկյունաձև հատակագծով եռահարկ կառույց է՝ փայտյա միջհարկային ծածկերով: Ըստ Թորոս Թորամանյանի ավերակ բերդի տեղում եղել է ընդարձակ ամրոց՝ կիկլոպյան մեծ որձաքարերով, անշաղախ շարված հսկա պատերով: Այժմ հուշարձանը գտնվում է կիսավեր վիճակում:


Ձիու ծածկոցներ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործվածքի հավաքածուից

26 Նոյեմբեր 2022

  • 5

Ձիու ծածկոցներ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործվածքի հավաքածուից

Հայ ժողովրդի կենցաղում մեծ տարածում ունեին կարպետագործ տարբեր իրերը՝ խուրջինները, աղաքսակները, անկողնապարկերը և ձիու ծածկոցները։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործվածքի հավաքածույում ներկայացված են դրանց մի քանի տասնյակ օրինակներ, որոնցից արժանի է ուշադրության ձիու ծածկոցը։ Այն քառակուսի կարպետ է, որը երկու կողմերից ունի երկարավուն հավելվածներ, որոնք մեր օրինակում հիմքից անջատված են։ Ձիու ծածկոցը գործված է շուլալ կար տեխնիկայով․ հիմքը սպիտակ բամբակյա թելից է, զարդանախշված է բազմագույն բրդյա թելերով արված կենդանական, բուսական և երկրաչափական պատկերներով։


Ճանաչենք մեր ժառանգությունը․ կրթական միջոցառում Վայոց ձորում

24 Նոյեմբեր 2022

  • 17

Ճանաչենք մեր ժառանգությունը․ կրթական միջոցառում Վայոց ձորում

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության և Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի գործակցությամբ կայացավ «Հուշարձանները ապագա արվեստագետների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացվեց դպրոցի շնորհաշատ սաների աշխատանքները։


Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ