Ամանորյա լուսավորությունը Գառնիում

26 Դեկտեմբեր 2022

  • 45

Ամանորյա լուսավորությունը Գառնիում

Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 27-ի երեկոյան բոլորիդ սիրով հրավիրում ենք «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, որտեղ կվառվեն ամանորյա լույսերը։ Երեկոյան յուրօրինակ լուսավորությունից բացի, զարդարված կլինի նաև ճեմուղին։ Ամանորյա գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար կգտնեք հատուկ նախատեսված անկյուն՝ Գառնիի ֆոնին: Արգելոց-թանգարանի տոնական լույսերը վառ կլինեն մինչև հունվարի 15-ը։

Այսպիսով, դեկտեմբերի 27-ից հունվարի 15-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը սիրով կընդունի ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ օտարերկրացի հյուրերին։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ