8
06 Փետրվար 2023
8
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար, պատմաբան, հնագետ, Արտավազդ Զաքյանը 2023 թ. հունվարի 27-ին Փասադենա քաղաքի հայկական ճեմարանում (Blair School Armenian Academy) դասախոսություն է կարդացել վիշապաքարերի մասին: Դասախոսությունը կազմակերպվել է «Արարատ Էսքիճեան» թանգարանի հրավերով հնագիտական հավաքածուի ուսումնասիրության, համակարգման, դասակարգման և ցուցադրության կազմակերպման համար:
03 Փետրվար 2023
6
Սարգիս զորավարը որդու և ևս 40 մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի՝ սրբադասվելով և դառնալով սիրո բարեխոս։
02 Փետրվար 2023
8
Լոռու մարզում գտնվող Սանահինի վանական համալիրը հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից է:
01 Փետրվար 2023
12
ՀՀ Լոռու մարզում գտնվող «Լոռե» կամ «Լոռի» բերդը հիմնադրել է Դավիթ Անհողինը (1010-20-ական թվականներ)` ընտրելով բնական անառիկությամբ, բայց համեմատաբար հարթ մակերեսով հրվանդան։ Միջնաբերդը երեք կողմերից շրջափակված է անդնդախոր կիրճերով և հաղթահարելի է միայն հյուսիսարևմտյան կողմում։ Ուստի, միջնաբերդի պարիսպը կառուցված է բերդի մատչելի այդ հատվածում։
31 Հունվար 2023
16
Հայաստանի միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը` Բջնիի ամրոցը, գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում: Հնագիտական պեղումները փաստում են, որ Բջնիում առկա են վաղ բրոնզե դարից մինչև անտիկ դարաշրջանը ներառող մշակութային շերտեր:
30 Հունվար 2023
11
Ամրոցաշինությունից բանակաշինություն. Հայոց փառքի քարե վկաները. «Հալիձոր» ամրոց Հալիձորի բերդը կառուցվել է XVII դ.՝ որպես Կուսանաց անապատ: 1723 թ. Դավիթ Բեկը Հալիձորի անապատը դարձրեց ազատագրված Կապանի կենտրոն` վերածելով անառիկ ամրոցի:
28 Հունվար 2023
14
Բանակի օրվան նվիրված ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Բերդ» պատմամշակութային արգելոցի թանգարանում անցկացվել է տոնական միջոցառում Բերդի բազմագործառութային պետական քոլեջի հետ գործակցությամբ:
28 Հունվար 2023
14
Հարգելի հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ հայոց բանակի օրվա առթիվ՝ ոգեկոչելով հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած մեր նահատակների հիշատակը։ Բանակն է մեր պետականության հիմնասյունն ու լինելիության գրավականը։ Դա են ապացուցում հայոց բազմադարյա պատմությունն ու մերօրյա իրադարձությունները։ Հայոց բանակին մաղթում եմ ուժ ու կորով, աննկուն մարտական ոգի՝ դիմագրավելու մեր առջև ծառացած փորձություններին։ Հավատում եմ՝ կհաղթահարենք բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները, կունենանք հզոր ու խաղաղ հայրենիք։ Շնորհավո՛ր տոնդ հայ զինվոր, շնորհավո՛ր տոնդ հայոց բանակ։
28 Հունվար 2023
15
Ավանդազրույցն է վկայում. արաբական արշավանքների ժամանակ Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է ապառաժին կառուցված «Տավուշ» ամրոցում: Թշնամու կողմից ամրոցի պաշարվելուց հետո մի ծեր կին գաղտնի դուրս է գալիս այնտեղից սնունդ հայթայթելու համար: Արաբները բռնությամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը և կտրում ջուրը: Չնայած դրան, Աշոտ Երկաթն անձնատուր չի լինում: Մի մութ գիշեր արքան իր զորքով դուրս է գալիս ամրոցից` շարունակելով պայքարը: