16
28 Հունվար 2023
«Տավուշ» ամրոցը հիշատակվում է 10-րդ դարի սկզբից, սակայն հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: X-XI դդ. ամրոցը պատկանել է Կյուրիկյաններին, XII-XIII դդ.՝ Զաքարյաններին:XIII դ. կեսերից, մոնղոլական նվաճումների ժամանակաշրջանում, ամրոցն աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը, ավերվում ու լքվում: Տավուշի բերդն աղբյուրներում վերջին անգամ հիշատակվում է 1236 թ., երբ նվաճվում է մոնղոլների կողմից: Պատմիչների վկայությամբ ամրոցն առանց դիմադրության չի հանձնվել:«Տավուշ» ամրոցը բաղկացած է եղել միջնաբերդից և ստորին բերդից, որը գտնվել է միջնաբերդի արևելյան հատվածում:Պահպանվել են եկեղեցու և այլ շինությունների հետքեր: Ամրոցում եղել է նաև ջրատար խողովակ:Ամրոցը, սակայն, դարձյալ վեր կհառնի․ պեղումների ավարտից հետո նախատեսված են ամրակայման աշխատանքներ։
«Տավուշ» ամրոցը հիշատակվում է 10-րդ դարի սկզբից, սակայն հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: X-XI դդ. ամրոցը պատկանել է Կյուրիկյաններին, XII-XIII դդ.՝ Զաքարյաններին:
XIII դ. կեսերից, մոնղոլական նվաճումների ժամանակաշրջանում, ամրոցն աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը, ավերվում ու լքվում: Տավուշի բերդն աղբյուրներում վերջին անգամ հիշատակվում է 1236 թ., երբ նվաճվում է մոնղոլների կողմից: Պատմիչների վկայությամբ ամրոցն առանց դիմադրության չի հանձնվել:
«Տավուշ» ամրոցը բաղկացած է եղել միջնաբերդից և ստորին բերդից, որը գտնվել է միջնաբերդի արևելյան հատվածում:
Պահպանվել են եկեղեցու և այլ շինությունների հետքեր: Ամրոցում եղել է նաև ջրատար խողովակ:
Ամրոցը, սակայն, դարձյալ վեր կհառնի․ պեղումների ավարտից հետո նախատեսված են ամրակայման աշխատանքներ։