Սիրո բարեխոսը՝ Սուրբ Սարգիսը

03 Փետրվար 2023

  • 7

Սիրո բարեխոսը՝ Սուրբ Սարգիսը

Հայոց ամենասիրելի սրբերից մեկի՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի  փետրվարի 4-ին։Ամենայն Հայոց Գարեգին  Բ Հայրապետի տնօրինությամբ  Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:Տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում և ջուր չեն խմում։ Վստահ են․ երազում  կհայտնվի այն միակը (փեսացուն կամ հարսնացուն), որը, ջուր տալով, կհագեցնի նրանց ծարավը:Օրվա սովորություններից  է նաև փոխինձով մատուցարանը դնել տան  տանիքին կամ պատշգամբին՝ սպասելով  Ս.Սարգիս զորավարի  ձիու պայտի հետքին:Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի սպիտակ  ձիու պայտի հետքը, կիրականանա հենց այդ հավատացյալի երազանքը:Տոնի օրը Ս. Սարգիս զորավարի անունը կրող  եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների  օրհնության  կարգ:Հայոց աշխարհի բազմաթիվ  վայրերում կառուցվել և շարունակում են կառուցվել Ս․ Սարգիսի վանքեր, եկեղեցիներ, մատուռներ։  Այսօր հայտնի է ավելի քան 220  Ս․ Սարգսի անունը կրող սրբավայր։

Հայոց ամենասիրելի սրբերից մեկի՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի  փետրվարի 4-ին։

Ամենայն Հայոց Գարեգին  Բ Հայրապետի տնօրինությամբ  Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում և ջուր չեն խմում։ Վստահ են․ երազում  կհայտնվի այն միակը (փեսացուն կամ հարսնացուն), որը, ջուր տալով, կհագեցնի նրանց ծարավը:

Օրվա սովորություններից  է նաև փոխինձով մատուցարանը դնել տան  տանիքին կամ պատշգամբին՝ սպասելով  Ս.Սարգիս զորավարի  ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի սպիտակ  ձիու պայտի հետքը, կիրականանա հենց այդ հավատացյալի երազանքը:

Տոնի օրը Ս. Սարգիս զորավարի անունը կրող  եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների  օրհնության  կարգ:

Հայոց աշխարհի բազմաթիվ  վայրերում կառուցվել և շարունակում են կառուցվել Ս․ Սարգիսի վանքեր, եկեղեցիներ, մատուռներ։  Այսօր հայտնի է ավելի քան 220  Ս․ Սարգսի անունը կրող սրբավայր։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ