«Հալիձոր» ամրոց (Հալիձորի բերդ)

30 Հունվար 2023

  • 12

«Հալիձոր» ամրոց (Հալիձորի բերդ)

Այսպիսով, XVIII դ. ամրոցն իր անմատչելի դիրքի շնորհիվ վերածվեց հայ ազգային-ազատագրական պայքարի գլխավոր հենակետի:1727 թ. թուրքական մեծաթիվ բանակի ու Դավիթ Բեկի փոքրաթիվ ջոկատի միջև տեղի ունեցած Հալիձորի ճակատամարտն ավարտվեց թուրքական բանակի պարտությամբ: Այդ ճակատամարտից հետո Դավիթ Բեկը մեկը մյուսի հետևից ազատագրեց Մեծ Կապանի բոլոր շրջանները:Հալիձորի ամրոցը պարսպապատ է, մուտքը` հարավային պատի մեջ: Հարավարևմտյան անկյունում պահպանվել է շրջանաձև հատակագծով մեկ բուրգ: Ամրոցի տարածքում կան մեկից ավելի կլոր պաշտպանական աշտարակների ավերակներ:Հալիձորի բերդն ունեցել է գաղտնուղի դեպի դուրս, որն օգտագործվել է պաշարվելու դեպքում թշնամու վրա անսպասելի հարձակվելու համար:Այդուհանդերձ, 1729 թ. թուրքական զորքը պաշարում է Հալիձորի բերդը, որի պաշտպանությունը ղեկավարում էր Մխիթար սպարապետը: Թշնամին մտնում է բերդ, կոտորում  ներսում գտնվողներին, քանդում պարիսպները` բերդը վերածելով ավերակների:2006-2009 թթ. ամրոցի տարածքում կատարվել են մասնակի վերականգնման աշխատանքներ: Արդյունքում վերականգնվել են արևելյան, հյուսիսարևելյան, հարավարևելյան պարսպապատերը, ինչպես նաև հարավային մուտքը:Լուսանկարները՝ Լևոն Մկրտչյանի

Այսպիսով, XVIII դ. ամրոցն իր անմատչելի դիրքի շնորհիվ վերածվեց հայ ազգային-ազատագրական պայքարի գլխավոր հենակետի:

1727 թ. թուրքական մեծաթիվ բանակի ու Դավիթ Բեկի փոքրաթիվ ջոկատի միջև տեղի ունեցած Հալիձորի ճակատամարտն ավարտվեց թուրքական բանակի պարտությամբ: Այդ ճակատամարտից հետո Դավիթ Բեկը մեկը մյուսի հետևից ազատագրեց Մեծ Կապանի բոլոր շրջանները:

Հալիձորի ամրոցը պարսպապատ է, մուտքը` հարավային պատի մեջ: Հարավարևմտյան անկյունում պահպանվել է շրջանաձև հատակագծով մեկ բուրգ: Ամրոցի տարածքում կան մեկից ավելի կլոր պաշտպանական աշտարակների ավերակներ:

Հալիձորի բերդն ունեցել է գաղտնուղի դեպի դուրս, որն օգտագործվել է պաշարվելու դեպքում թշնամու վրա անսպասելի հարձակվելու համար:

Այդուհանդերձ, 1729 թ. թուրքական զորքը պաշարում է Հալիձորի բերդը, որի պաշտպանությունը ղեկավարում էր Մխիթար սպարապետը: Թշնամին մտնում է բերդ, կոտորում  ներսում գտնվողներին, քանդում պարիսպները` բերդը վերածելով ավերակների:

2006-2009 թթ. ամրոցի տարածքում կատարվել են մասնակի վերականգնման աշխատանքներ: Արդյունքում վերականգնվել են արևելյան, հյուսիսարևելյան, հարավարևելյան պարսպապատերը, ինչպես նաև հարավային մուտքը:
Լուսանկարները՝ Լևոն Մկրտչյանի



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ