Վիշապաքարերին նվիրված դասախոսություն Փասադենայի հայկական ճեմարանում

06 Փետրվար 2023

  • 9

Վիշապաքարերին նվիրված դասախոսություն Փասադենայի հայկական ճեմարանում

Արտավազ Զաքյանը ներկայացրել է իր գործունեության բնագավառը, հատկապես` «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կատարած աշխատանքները: Վիշապաքարերին նվիրված դասախոսության ընթացքում Զաքյանը ցույց է տվել վիշապաքարերի նմուշներ, մանրամասն նկարագրել հնադարյան այդ հուշակոթողները, խոսել դրանց ծիսապաշտամունքային նշանակության մասին: Բանախոսի խոսքով` լեռների բարձր գագաթներին, աղբյուրների, լճերի և ջրամբարների մոտ գտնվող վիշապաքարերը հատուկ են Հայկական լեռնաշխարհին: Դրանց բարձրությունը հասնում է մինչև 5 մետրի: Վիշապաքարերն ունեն ձկան կամ ցլի տեսք, հանդիպում են նաև օձ, արագիլ և այլ կենդանիներ պատկերող քանդակներ: Յուրաքանչյուր վիշապաքար ունեցել է նաև արարողակարգային ճանապարհ, որտեղ, ըստ պատմաբանների, հանդիսավոր միջոցառումներ են տեղի ունեցել: Ցուցադրվել են նաև հոլովակներ, որտեղ Արագած և Գեղամա լեռների վրա մասնագետները վերականգնում են խոնարհված վիշապաքարերը` տվյալ հատվածը դարձնելով զբոսաշրջային նոր ուղղություն:Մասնագետները կատարում են նաև քարտեզագրական աշխատանք: Քարտեզների համաձայն` Հայկական լեռնաշխարհում գտնվում է 150 վիշապաքար, որոնցից 90-ը` Հայաստանի Հանրապետությունում:

Արտավազ Զաքյանը ներկայացրել է իր գործունեության բնագավառը, հատկապես` «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կատարած աշխատանքները: Վիշապաքարերին նվիրված դասախոսության ընթացքում Զաքյանը ցույց է տվել վիշապաքարերի նմուշներ, մանրամասն նկարագրել հնադարյան այդ հուշակոթողները, խոսել դրանց ծիսապաշտամունքային նշանակության մասին: Բանախոսի խոսքով` լեռների բարձր գագաթներին, աղբյուրների, լճերի և ջրամբարների մոտ գտնվող վիշապաքարերը հատուկ են Հայկական լեռնաշխարհին: Դրանց բարձրությունը հասնում է մինչև 5 մետրի: Վիշապաքարերն ունեն ձկան կամ ցլի տեսք, հանդիպում են նաև օձ, արագիլ և այլ կենդանիներ պատկերող քանդակներ: Յուրաքանչյուր վիշապաքար ունեցել է նաև արարողակարգային ճանապարհ, որտեղ, ըստ պատմաբանների, հանդիսավոր միջոցառումներ են տեղի ունեցել: Ցուցադրվել են նաև հոլովակներ, որտեղ Արագած և Գեղամա լեռների վրա մասնագետները վերականգնում են խոնարհված վիշապաքարերը` տվյալ հատվածը դարձնելով զբոսաշրջային նոր ուղղություն:

Մասնագետները կատարում են նաև քարտեզագրական աշխատանք: Քարտեզների համաձայն` Հայկական լեռնաշխարհում գտնվում է 150 վիշապաքար, որոնցից 90-ը` Հայաստանի Հանրապետությունում:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ