«Լոռի Բերդ»-ի տարածքում բացվել են հնագիտական տարբեր շերտեր, հայտնաբերվել են մեծ թվով հնագիտական իրեր, որոնց թվում հասարակ և ջնարակված խեցեղեն, ծխամորճներ, մետաղադրամներ, ուլունքներ, զարդեր, բաղնիքի ծորակներ, նետասլաքներ, շքաղյուսներ :

Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկ.՝ Արման Նալբանդյան)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած առանձին դրամաշնորհով։