2022-ին իրավախախտումների 34 դեպք է արձանագրվել հունվարից հունիս

01 Սեպտեմբեր 2022

  • 46

2022-ին իրավախախտումների 34 դեպք է արձանագրվել հունվարից հունիս

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները 2022 թ-ի հունվարից հունիս Հանրապետության տարածքում հուշարձանների, դրանց պահպանման գոտիներում արձանագրել են ընդհանուր 34 իրավախախտման և չհամաձայնեցված այլ բնույթի աշխատանքներ: Դրանք հիմնականում հուշարձանների տարածքում հուշաքարերի, խաչքարերի տեղադրման դեպքեր են, առանց լիազոր մարմնի հետ համաձայնության` հուշարձանի տարածքում բարեկարգման, շինարարական աշխատանքներ, հուշարձանի տարածքում հուղարկավորություններ: Արձանագրված իրավախախտումների բոլոր դեպքերով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հորդորում է՝ պատմական հուշարձանների նկատմամբ հոգատարություն դրսևորել, ինքնագործունեությամբ չվնասել հուշարձանները:

Մեր տեսլականն է՝ Ճանաչել, պահպանել, ժառանգել:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ