6
11 Նոյեմբեր 2022
Լևոն Մկրտչյան արշավախմբի ղեկավար – Մատուռի բեմի տակ գտնվող խցում՝ հայտնաբերվել են մարդկային ոսկորների և միջնադարի տարբեր ժամանակաշրջաններին բնորոշ խեցամանների բեկորներ։ Հավանաբար ոսկորների բեկորները մասունքներ են (սրբերի կամ նահատակների), որոնք ամփոփվել են մատուռում, իսկ թե ո՞ւմ են պատկանում, դեռևս անհայտ է։Մատուռը ամբողջությամբ ծածկված է եղել կենցաղային և շինարարական աղբով, որը հեռացնելուց հետո բացվել է քիչ թե շատ անխաթար մնացած մշակութային շերտ՝ առատ խեցեղենով։ Խեցեղենի մեջ աչքի են ընկնում օրինակներ, որոնք վերաբերում են միջնադարի ավելի վաղ փուլերին, քան թվագրվում է մատուռը։ Այն կառուցված է ժայռոտ բլրի գագաթին, հիմքերը նույնպես խոշորածավալ ժայռաբեկորներ են։ Մատուռի անունը դեռևս անհայտ է, մինչև 2021թ․ մատուռի տարածքը եղել է մասնավոր սեփականություն, որտեղ մուտք գործել, նկարելն անգամ խնդիր է եղել: Համլետավան գյուղի մատուռում իրականացված պեղումներին, բարերարի նախաձեռնությամբ, պետք է հաջորդեն ամրակայման և վերականգնման աշխատանքներ։
Լևոն Մկրտչյան արշավախմբի ղեկավար – Մատուռի բեմի տակ գտնվող խցում՝ հայտնաբերվել են մարդկային ոսկորների և միջնադարի տարբեր ժամանակաշրջաններին բնորոշ խեցամանների բեկորներ։ Հավանաբար ոսկորների բեկորները մասունքներ են (սրբերի կամ նահատակների), որոնք ամփոփվել են մատուռում, իսկ թե ո՞ւմ են պատկանում, դեռևս անհայտ է։
Մատուռը ամբողջությամբ ծածկված է եղել կենցաղային և շինարարական աղբով, որը հեռացնելուց հետո բացվել է քիչ թե շատ անխաթար մնացած մշակութային շերտ՝ առատ խեցեղենով։ Խեցեղենի մեջ աչքի են ընկնում օրինակներ, որոնք վերաբերում են միջնադարի ավելի վաղ փուլերին, քան թվագրվում է մատուռը։ Այն կառուցված է ժայռոտ բլրի գագաթին, հիմքերը նույնպես խոշորածավալ ժայռաբեկորներ են։ Մատուռի անունը դեռևս անհայտ է, մինչև 2021թ․ մատուռի տարածքը եղել է մասնավոր սեփականություն, որտեղ մուտք գործել, նկարելն անգամ խնդիր է եղել: Համլետավան գյուղի մատուռում իրականացված պեղումներին, բարերարի նախաձեռնությամբ, պետք է հաջորդեն ամրակայման և վերականգնման աշխատանքներ։