7
18 Հոկտեմբեր 2022
Համատեղ այցի ընթացքում մասնավորապես ուսումնասիրվել են.5-7-րդ դարերով թվագրվող Արուճի Կաթողիկե եկեղեցական համալիրը, որի Ս. Գրիգոր եկեղեցին իր չափերով վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է: Հուշարձանը վերջին անգամ վերանորոգվել է 1950-60-ական թթ., սակայն առանձին հատվածներ ներկայումս քայքայված են:Թալինի Կաթողիկե եկեղեցական համալիրի կառույցները, որոնցից առանձնանում է խաչաձև հատակագծով, եռախորան, գմբեթավոր բազիլիկը՝ Կաթողիկե եկեղեցին՝ սրահի կենտրոնի յուրահատուկ շրջանաձև սալահատակով:Արուճի և Թալինի եռանավ քարավանատները՝ կիսավեր վիճակում: Վերջինս իր չափերով համարվում է Հայաստանի ամենամեծ քարավանատունը:Արագածոտնի գավառը սելջուկներից ազատագրելու առիթով Կոշում 1195թ. կանգնեցված որմնափակ խաչքարը՝ խիստ խարխլված և հողմահարված:Կոշ բնակավայրից 500մ դեպի հյուսիս-արևելք, ձորալանջի բարձրունքի վրա վեր խոյացող սբ. Ստեփանոս Եկեղեցին, որի հյուսիսային և արևմտյան պատերն ամրացված են ժայռերի մեջ:Նաև Թալինի Ս. Աստվածածին եկեղեցու, Կոշի հիմնավեր մատուռի, «Կապույտ խաչ» մատուռի, ջրամբարի վիճակը:ՊՈԱԿ-ի մասնագետները եղան Կոշ բնակավայրի մի քանի հուշարձանների պահպանական գոտիների սահմաններում վերջերս արձանագրված իրավախախտման տարածքում:
Համատեղ այցի ընթացքում մասնավորապես ուսումնասիրվել են.
ՊՈԱԿ-ի մասնագետները եղան Կոշ բնակավայրի մի քանի հուշարձանների պահպանական գոտիների սահմաններում վերջերս արձանագրված իրավախախտման տարածքում: