1
08 Սեպտեմբեր 2022
Տվյալ հնավայրի գտածոներից ուշագրավ են նաև ուլունքաշարերը, որոնք բաղկացած են գլանաձև փոքր ուլունքահատիկներից՝ պատրաստված բաց դեղին կանաչավուն, կապտավուն կավի շաղախից։ Շարի կենտրոնում և դրանից աջ ու ձախ, հավասար հեռավորության վրա, ցամաքային երեք փոքր խխունջներ են։Մյուս վաղերկաթեդարյան ուլունքաշարը կազմված է կավի սպիտակ շաղախից, կապույտ և դեղնավուն ապակուց պատրաստված գլանաձև փոքր ուլունքահատիկներից՝ թվագրվում է մ․թ․ ա․ XI-IX դդ-ով, երկարությունը 56,0 սմ է։
Տվյալ հնավայրի գտածոներից ուշագրավ են նաև ուլունքաշարերը, որոնք բաղկացած են գլանաձև փոքր ուլունքահատիկներից՝ պատրաստված բաց դեղին կանաչավուն, կապտավուն կավի շաղախից։ Շարի կենտրոնում և դրանից աջ ու ձախ, հավասար հեռավորության վրա, ցամաքային երեք փոքր խխունջներ են։
Մյուս վաղերկաթեդարյան ուլունքաշարը կազմված է կավի սպիտակ շաղախից, կապույտ և դեղնավուն ապակուց պատրաստված գլանաձև փոքր ուլունքահատիկներից՝ թվագրվում է մ․թ․ ա․ XI-IX դդ-ով, երկարությունը 56,0 սմ է։