7
20 Մարտ 2023
7
Սմբատաբերդի կամ Ցաղաց Քարի բերդի պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզում: Եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայր, ինչպես նաև կարևոր ռազմական հենակետ:
20 Մարտ 2023
8
1887 թ․ այս օրը՝ մարտի 20-ին, Քութայիսի քաղաքում ծնվել է հայ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ Հովսեփ Օրբելին։
20 Մարտ 2023
10
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հրատարակված՝ «Մեծամոր», «Բջնի», «Ամբերդ ամրոց», «Գառնի», «Զորաց քարեր», «Լոռի բերդ», «Գլաձորի համալսարան», «Զվարթնոց» արգելոց-թանգարանների գրքույկներից որոշակի քանակություն, այսուհետ կհամալրեն ԿԳՄՍ նախարարության և զբոսաշրջային ուղղվածության ընկերությունների գրապահոցը։
18 Մարտ 2023
8
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց, որտեղ մեկնարկել են հնագիտական աշխատաքները:
18 Մարտ 2023
7
«Զվարթնոցը ավերակ չէ, այլ մի շեն դպրոց, և անոր ամեն մի բեկորներն ու գեղաքանդակ քարերը՝ դարապատում ուսուցիչներ…»։ Թորոս Թորամանյան
17 Մարտ 2023
7
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները «Ընտրի՛ր քո բացառիկ մասնագիտությունը» նախաձեռնության շրջանակում հյուրընկալվեցին Գյումրու Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 29 դպրոցում։
17 Մարտ 2023
8
Լուսանկարը ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող սևանկարների հավաքածուից է․
16 Մարտ 2023
6
Կարմրավոր Ս. Աստվածածին (Կարմրավոր) եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հյուսիսարևելյան կողմում, հին Բերդաթաղից ոչ հեռու, բարձր սարալանջի վրա: Փոքրածավալ, ներդաշնակ համաչափություններով սլացիկ շինություն է: Եկեղեցու կառուցման թվականը հայտնի չէ, մատենագրական աղբյուրներում ևս որևէ հիշատակություն չկա: Կառուցվածքային հորինվածքով և ճարտարապետական մանրամասերով VII դ. կառույց է, որը մեզ է հասել գրեթե անփոփոխ, կանգուն վիճակում: Եկեղեցին գմբեթավոր միախորան տիպի է` քառաթև հատակագծով, արևելյան թևում գտնվող միակ խորանով: Կառուցված է դարչնակարմրավուն տուֆից: Ներքուստ հարդարված է որմնանկարներով, որոնցում պատկերված են «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքը և Սուրբ հեծյալները` հայերեն մակագրություններով: Դեկորատիվ հարդարանքը զուսպ է` ճարտարապետական կերտվածքին համահունչ: Եկեղեցու ոչ մեծ չափերը (6 x 7,5 մ), հարդարանքի պարզությունը ենթադրում են, որ սա եղել է իշխանական տոհմի դամբարան: Եկեղեցին նաև կուսանաց վանք է եղել և գործել մինչև 1813 թ.:
15 Մարտ 2023
7
Ժողովրդական զրույցը պատմում է․ Աշտարակի հին կամրջի հիմքը դնելիս, գետը քշել տարել է նրա քարերը: Ինչքան փորձել են նորից դնել հիմքը, գետը դարձյալ քանդել ու տարել է: