Այսօր Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է

18 Մարտ 2023

  • 8

Այսօր Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է

Մարտի 18-ը հայկական ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրության  նվիրյալ Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է։Թորոս Թորամանյանը ծնվել է 1864 թ-ին Արևմտյան Հայաստանում հողագործի ընտանիքում: Ծնողներից զրկվում է մանկության տարիներին և 1884 թ-ին՝ բարեկամների օժանդակությամբ, մեկնում է Կոստանդնուպոլիս, որտեղ միայն չորս տարի անց է կարողանում ընդունվել Գեղարվեստի վարժարանի ճարտարապետության բաժինը:1903 թ․ Փարիզից վերադառնալուց հետո Թորամանյանը սկսել է ուսումնասիրել հայրենի երկրի ճարտարապետությունը:ՈՒսումնասիրել է նաև՝ Արևմտյան Հայաստանի հայկական ճարտարապետությունը։Մեծ  է Թորամանյանի դերը Զվարթնոց տաճարի պեղումների և հետագա գիտական ուսումնասիրություների գործում։Զվարթնոց տաճարում Թ. Թորամանյանը սկսել է աշխատել 1904 թ-ից, երբ այնտեղ պեղումներ էր իրականացնում Խաչիկ վարդապետ Դադյանը:Զվարթնոցը նրա գիտական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել։ Գիտական խորը ու հիմնավորված հետազոտությունների շնորհիվ Զվարթնոցը վեր է խոյացել ավերակներից։«Բյուզանդիան ունի աշխարհահռչակ մի Սբ. Սոֆիա, իսկ Հայաստանը նորա դեմ կանգներ է մի Զվարթնոց, որը բարձր գլուխ կպարզի իբրև ճարտարապետական գոհար բոլոր բյուզանդական շինություններու մեջ»,- այսպես է Թորոս Թորամանյանը գնահատել Զվարթնոց տաճարը:Լուսանկարչությունը Թորոմանյանի հետազոտական աշխատանքի կարևոր բաղադրիչներից մեկն էր և այդ բնագավառում նա եղել է նույնքան բծախնդիր որքան որ իր չափագրումների ու վերլուծական հոդվածների մեջ։ Ինչպես նշում է Արտաշես Վրույրը,- «Գիտնականը լուսանկարչությունը սովորել է Անիում, որպեսզի կարողանա անմիջապես, և իր ուզածի պես լուսանկարել հուշարձանը։ Նա շատ մանրակրկիտ ձևով էր պատրաստվում այդ գործին, միշտ սպասելով հուշարձանի համար առավել ճիշտ լուսավորությանը»։Անվանի գիտնականի արխիվի զգալի մասը` ձեռագրեր, նամակներ, լուսանկարներ, չափագրություններ, գծանկարներ և այլն պահվում են ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում:Մի շարք արժեքավոր այլ հետազոտություններով անվանի գիտնականը հայ ճարտարապետության պատմության գիտական մշակման հիմք է դրել։Թորամանյանի գիտական ժառանգության մեջ գերակշիռ տեղ է զբաղեցրել Հայաստանի V-VII դարերի ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությունը:1934 թ-ի փետրվարին, Թորամանյանի մահվանից մեկ ամիս առաջ, նրան գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հրատարակել է Թորոս Թորամանյանի «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ», «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը», «Անիի Մայր Տաճարը», «Անիի Ս. Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցին», «Անիի միջնաբերդի հուշարձանները» պրակները:

Մարտի 18-ը հայկական ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրության  նվիրյալ Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է։

Թորոս Թորամանյանը ծնվել է 1864 թ-ին Արևմտյան Հայաստանում հողագործի ընտանիքում: Ծնողներից զրկվում է մանկության տարիներին և 1884 թ-ին՝ բարեկամների օժանդակությամբ, մեկնում է Կոստանդնուպոլիս, որտեղ միայն չորս տարի անց է կարողանում ընդունվել Գեղարվեստի վարժարանի ճարտարապետության բաժինը:

1903 թ․ Փարիզից վերադառնալուց հետո Թորամանյանը սկսել է ուսումնասիրել հայրենի երկրի ճարտարապետությունը:

ՈՒսումնասիրել է նաև՝ Արևմտյան Հայաստանի հայկական ճարտարապետությունը։

Մեծ  է Թորամանյանի դերը Զվարթնոց տաճարի պեղումների և հետագա գիտական ուսումնասիրություների գործում։

Զվարթնոց տաճարում Թ. Թորամանյանը սկսել է աշխատել 1904 թ-ից, երբ այնտեղ պեղումներ էր իրականացնում Խաչիկ վարդապետ Դադյանը:

Զվարթնոցը նրա գիտական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել։ Գիտական խորը ու հիմնավորված հետազոտությունների շնորհիվ Զվարթնոցը վեր է խոյացել ավերակներից։

«Բյուզանդիան ունի աշխարհահռչակ մի Սբ. Սոֆիա, իսկ Հայաստանը նորա դեմ կանգներ է մի Զվարթնոց, որը բարձր գլուխ կպարզի իբրև ճարտարապետական գոհար բոլոր բյուզանդական շինություններու մեջ»,- այսպես է Թորոս Թորամանյանը գնահատել Զվարթնոց տաճարը:

Լուսանկարչությունը Թորոմանյանի հետազոտական աշխատանքի կարևոր բաղադրիչներից մեկն էր և այդ բնագավառում նա եղել է նույնքան բծախնդիր որքան որ իր չափագրումների ու վերլուծական հոդվածների մեջ։ Ինչպես նշում է Արտաշես Վրույրը,- «Գիտնականը լուսանկարչությունը սովորել է Անիում, որպեսզի կարողանա անմիջապես, և իր ուզածի պես լուսանկարել հուշարձանը։ Նա շատ մանրակրկիտ ձևով էր պատրաստվում այդ գործին, միշտ սպասելով հուշարձանի համար առավել ճիշտ լուսավորությանը»։

Անվանի գիտնականի արխիվի զգալի մասը` ձեռագրեր, նամակներ, լուսանկարներ, չափագրություններ, գծանկարներ և այլն պահվում են ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում:

Մի շարք արժեքավոր այլ հետազոտություններով անվանի գիտնականը հայ ճարտարապետության պատմության գիտական մշակման հիմք է դրել։

Թորամանյանի գիտական ժառանգության մեջ գերակշիռ տեղ է զբաղեցրել Հայաստանի V-VII դարերի ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությունը:

1934 թ-ի փետրվարին, Թորամանյանի մահվանից մեկ ամիս առաջ, նրան գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել։

 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հրատարակել է Թորոս Թորամանյանի «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ», «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը», «Անիի Մայր Տաճարը», «Անիի Ս. Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցին», «Անիի միջնաբերդի հուշարձանները» պրակները:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ