8
10 Մարտ 2023
8
Շարունակելով ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային համալիրներին՝ այս անգամ կանգ կառնենք երկրի հարավում՝ Սյունիքում։
09 Մարտ 2023
9
Հին զրույցն է հաստատում. Զվարթնոցի տաճարի գմբեթը հենված էր երեսունվեց սյան վրա: Տաճարը վեհատեսիլ էր ու թվում էր` ոչինչ երբեք չի սասանի այդ վեհությունը. ո՛չ երկրաշարժը, ո՛չ քամին, ո՛չ ոսոխը:
09 Մարտ 2023
9
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերված սարդոնիքսե գորտակերպ կշռաքար-կախիկը (մ.թ.ա. XV դ. վերջ) փաստում է, որ մեծամորցիները ներգրավված են եղել եգիպտա-կասսիտական չափակշռային համակարգի մեջ:
08 Մարտ 2023
10
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով անսպառ սեր ու երջանկություն, խաղաղ ու հզոր հայրենիք: Միշտ եղեք սիրված ու երջանիկ, քանզի կյանքի վառ գույներն արտացոլվում են սիրով և երջանկությամբ: Կանացի հմայքն ու գեղեցկությունը թող լինեն ձեր հավերժական ուղեկիցները, միշտ շրջապատված լինեք սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ, շարունակեք լինել հայկական մշակույթը կրողն ու պահպանողը, հիշե՛ք. «մայրերի ափի մեջ է ազգի ճակատագիրը»: Դարեր շարունակ հայ կինը եղել է օջախի նեցուկ և հենարան: Մեր բազամադարյա պատմության մեջ քիչ չեն դրվագները, որոնցում արտացոլվում են նրա տոկուն ու անկոտրում ոգին, սերն առ հայրենիք: Մաղթում եմ, որ այդ սերն ավելի բոցավառվի՝ ստեղծելով ու արարելով լավն ու բարին, գեղեցիկն ու վեհը: Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ բազում գարնանաբույր օրեր:
08 Մարտ 2023
9
Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ը, ամեն տարի աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես կանանց համերաշխության, իրավունքների հավասարության և ազատության համար պայքարի օր։
07 Մարտ 2023
6
Ըստ Euronews.travel կայքի Եվրոպայում ամենահյուրընկալ երկիրը Հայաստանն է: Ուսումնասիրության համար հաշվի են առնվել տարբեր հանգամանքներ՝ սկսած տեղացիների բարեհամբյուր վերաբերմունքից մինչև տուրիստական ենթակառուցվածքների առկայությունը,ինչպես նաև սահմանային ամենաքիչ սահմանափակումներ ունենալը:
06 Մարտ 2023
8
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերված բազմաթիվ գտածոների թվին է պատկանում նաև թելի վրա մեկընդմեջ հավաքված, սկավառակաձև 6 կախիկից և սարդիոնից, 9 ուլունքահատիկից պատրաստված վզնոցը: Դրա կենտրոնում զետեղված է ոսկե կրծքազարդ: Սկավառակաձև կախիկները պատրաստված են երկու շրջանաձև, անզարդ ոսկե թիթեղից:
06 Մարտ 2023
10
«Բերդ» պատմամշակութային արգելոցն ակտիվորեն գործակցում է դպրոցների հետ` ամրապնդելով պատանիների հետ կապը: Իրականացվեց հերթական համատեղ միջոցառումը Բերդի թիվ 3 դպրոցի հետ:
03 Մարտ 2023
7
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքը հարուստ է եզակի գտածոներով: Դրանցից է նաև կարմիր ագաթից պատրաստված գլանաձև կնիքը: Դրա դրոշմող մակերևույթին հին եգիպտական հիերոգլիֆներով արձանագրված է` «Մեծ Սանգար երկրի կառավարիչ Կուրիգալզու»: