29
03 Ապրիլ 2023
29
Հայկական գորգերը կամ կարպետները տարբեր ժամանակներում և տարածաշրջաններում տարբեր անվանումներ են ունեցել։
31 Մարտ 2023
29
Հայտնի պարբերականը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան՝ այն համարելով ամենատպավորիչ և հեռանկարային ուղղություններից մեկը: Ներկայացված են Հայաստանի զբոսաշրջային ուղղությունները, դրանց առավելություններն ու առանձնահատկությունները:
30 Մարտ 2023
31
Կյուրիկյան և Զաքարյան իշխանները, ինչպես նաև նրանց իրավահաջորդները Լոռե բերդում կանգնեցրել են խաչքարեր:
30 Մարտ 2023
32
«Ընտրի՛ր քո բացառիկ մասնագիտությունը» նախաձեռնության շրջանակում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը մասնագիտական կողմնորոշման դասընթաց է անցկացրել Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոցում։
30 Մարտ 2023
30
Forbes-ը գրում է` համեղ սնունդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ, աշխարհում հայտնի կոնյակ` երկիր, որտեղ միշտ կգտնվի սիրելի մի անկյուն: Պարբերականը նշում է Հայաստան այցելելու տասը պատճառ: Նախ, Հայաստանում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Էջմիածնի մայր տաճարն ու եկեղեցիները, Զվարթնոցի տաճարի ավերակները, Գեղարդավանքը: Հայաստանը ունի գեղեցիկ բնություն և լավ հնարավորություններ է առաջարկում լեռնագնացության համար: Կարելի է նաև օգտվել աշխարհի ամենաերկար ճոպանուղուց` հիանալով գեղեցիկ բնապատկերներով: Դրանից բացի, Հայաստանում պետք է անպայման այցելել Սևանա լիճ, ինչպես նաև հիանալ Արարատի գեղեցիկ տեսարանով: Հուշարձաններից աչքի է ընկնում <<Մայր Հայաստան>> արձանը:
29 Մարտ 2023
37
Քանագեղի դամբարանադաշտից հայտնաբերված շուրջ 17 անհատների լավ պահպանված կմախքներ այժմ մաքրման փուլում են։
28 Մարտ 2023
32
Անտիկ Հայաստանի Արմավիր մայրաքաղաքի (մ.թ.ա. VI–III դ. վերջ) հունարեն արձանագրությունները Հայկական բարձրավանդակի տարածքում հայտնաբերված ամենավաղ հունալեզու գրավոր հուշարձաններն են։ Դրանք հայտնաբերվել են 1911 և 1927 թթ. Արմավիրի բլրի (քաղաքի միջնաբերդի) հարավային լանջին Ն. Մառի Անիի արշավախմբի անդամների (Ն. Օկունև, Ն. Սիչև) և Կովկասյան պատմահնագիտական ինստիտուտի ու Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի հետազոտությունների արդյունքում։
28 Մարտ 2023
43
Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում է ընդգրկված «Սասունցի Դավիթ» արձանը։
27 Մարտ 2023
28
ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցն են իրականացրել մարզի պատմական հուշարձանների տարածքներում։