Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը

27 Մարտ 2023

  • 8

Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը

Ուսումնասիրվել է  Հորս գյուղում գտնվող Չեսարի դարպասը, որը հայտնի է նաև Իշխան Չեսար Օրբելյանի ապարանք անունով։Շրջայցի ընթացքում իրավախախտման դեպք չի արձանագրվել։XIII-XIV դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից մեկի սյուների բեկորները և հսկա քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը այսօր էլ  պահպանվում են:Չեսարի դարպասի (Չեսարի ապարանք) վերաբերյալ վկայություններ են հասել դեռևս Ստեփանոս Օրբելյանի ուսումնասիրություններից։Հայաստանում քիչ են պահպանվել նմանօրինակ իշխանական տները։Իշխանական ապարանքը  բաղկացած է եղել երկու մասից` բուն տունը և դրա առաջին սրահը: Տունը ծածկված է եղել փայտյա գերաններով, որոնք հենվել են չորս քարե սյուների վրա:Պահպանվել են այդ սյուների բեկորները,  քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը, կամարակապ դռան երկու կողմերում գտնվող չորսական պատուհանները, որոնք նույնպես կամարակապ են և կարծես երկհարկ լինեն:Վիմագիր արձանագրությունների մեջ հիշատակված է ինչպես Չեսար իշխանը, այնպես էլ նրա կին Խորիշահը:Տունը կառուցված է եղել սրբատաշ կրաշաղախ քարով և պահպանվել մինչև XX դարի կեսերը:

Ուսումնասիրվել է  Հորս գյուղում գտնվող Չեսարի դարպասը, որը հայտնի է նաև Իշխան Չեսար Օրբելյանի ապարանք անունով։

Շրջայցի ընթացքում իրավախախտման դեպք չի արձանագրվել։

XIII-XIV դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից մեկի սյուների բեկորները և հսկա քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը այսօր էլ  պահպանվում են:

Չեսարի դարպասի (Չեսարի ապարանք) վերաբերյալ վկայություններ են հասել դեռևս Ստեփանոս Օրբելյանի ուսումնասիրություններից։

Հայաստանում քիչ են պահպանվել նմանօրինակ իշխանական տները։

Իշխանական ապարանքը  բաղկացած է եղել երկու մասից` բուն տունը և դրա առաջին սրահը: Տունը ծածկված է եղել փայտյա գերաններով, որոնք հենվել են չորս քարե սյուների վրա:

Պահպանվել են այդ սյուների բեկորները,  քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը, կամարակապ դռան երկու կողմերում գտնվող չորսական պատուհանները, որոնք նույնպես կամարակապ են և կարծես երկհարկ լինեն:

Վիմագիր արձանագրությունների մեջ հիշատակված է ինչպես Չեսար իշխանը, այնպես էլ նրա կին Խորիշահը:

Տունը կառուցված է եղել սրբատաշ կրաշաղախ քարով և պահպանվել մինչև XX դարի կեսերը:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ