Մասնագիտական կողմնորոշման դասընթաց Երևանի N 51 հիմնական դպրոցում

30 Մարտ 2023

  • 33

Մասնագիտական կողմնորոշման դասընթաց Երևանի N 51 հիմնական դպրոցում

«Ընտրի՛ր քո բացառիկ մասնագիտությունը» նախաձեռնության շրջանակում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը մասնագիտական կողմնորոշման դասընթաց է անցկացրել Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոցում։

Հասմիկ Սիմոնյանը ներկայացրել է հնամարդաբանի մասնագիտությունը՝ դաշտային աշխատանքներից մինչև մաքրում ու վերականգնում։

Ներկայացվել է մարդաբանական նյութը, կմախքների սեռերի տարբերակման եղանակները, խոսվել է նաև ոսկորների ախտաբանական հատկանիշների մասին, որոնք փաստվում են մաքրման աշխատանքների ընթացքում։

Աշակերտներին հնարավորություն է տրվել շոշափել նյութը ստանալ հուզող հարցերի պատասխանները։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ