8
17 Մարտ 2023
Հնագիտական իրեր վերականգնող Տիգրան Զաքյանն աշակերտներին ներկայացրեց վերականգնողի մասնագիտությունը։ Ներկայացվեց պեղումների ընթացքում հայտնաբերված խեցեղենի վերականգնման ընթացքը՝ մանրամասն նկարագրելով, թե ինչպես են մշակվում դրանք՝ վերածվելով թանգարանային նմուշների։Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը մասնագիտական կողմնորոշման դասի շրջանակում պատմեց հնամարդաբանի մասնագիտության մասին։ Դրանից բացի, երեխաները հնարավորություն ունեցան շոշափել հնագիտական գտածոները, ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։Մարկետինգի և զարգացման ծրագրերի մասնագետ Ժենյա Օհանյանը նախաձեռնության շրջանակում անդրադարձավ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հոգածության ներքո գտնվող «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին՝ ներկայացնելով թանգարանն ու հնավայրը, ինչպես նաև կարևորելով թանգարան այցելությունները։Դասընթացի ավարտին մասնագետները սիրով պատասխանեցին երեխաներին հուզող հարցերին։
Հնագիտական իրեր վերականգնող Տիգրան Զաքյանն աշակերտներին ներկայացրեց վերականգնողի մասնագիտությունը։ Ներկայացվեց պեղումների ընթացքում հայտնաբերված խեցեղենի վերականգնման ընթացքը՝ մանրամասն նկարագրելով, թե ինչպես են մշակվում դրանք՝ վերածվելով թանգարանային նմուշների։
Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը մասնագիտական կողմնորոշման դասի շրջանակում պատմեց հնամարդաբանի մասնագիտության մասին։ Դրանից բացի, երեխաները հնարավորություն ունեցան շոշափել հնագիտական գտածոները, ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։Մարկետինգի և զարգացման ծրագրերի մասնագետ Ժենյա Օհանյանը նախաձեռնության շրջանակում անդրադարձավ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հոգածության ներքո գտնվող «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին՝ ներկայացնելով թանգարանն ու հնավայրը, ինչպես նաև կարևորելով թանգարան այցելությունները։
Դասընթացի ավարտին մասնագետները սիրով պատասխանեցին երեխաներին հուզող հարցերին։