17
14 Սեպտեմբեր 2021
17
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի», «Զվարթնոց», «Ամբերդ», «Մեծամոր» և «Լոռի բերդ» արգելոց-թանգարանները կաշխատեն։
20 Օգոստոս 2021
16
Սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, նախանշված միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։
18 Օգոստոս 2021
20
Դիլիջանի Երկրագիտական թանգարան-պատկերասրահում, օգոստոսի 17-ին, բացվել է գեղանկարիչ, թանգարանաստեղծ Հովհաննես Շարամբեյանի 95-ամյակին նվիրված՝ «Ավանդականի, արարման ու գույնի նվիրյալը» խորագիրը կրող ցուցահանդեսը:
12 Օգոստոս 2021
15
Ուժեղ քամու հետևանքով երեկ վնասվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ Քամին ամբողջությամբ պոկել է այն, վնասվել է նաև՝ արգելոց-թանգարանի նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։
27 Հուլիս 2021
16
«Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում հյուրընկալվել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի և տնօրենի տեղակալ Արկադի Օսիպովի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը շրջել է արգելոց-թանգարանում՝ ծանոթացել Մեծամորի հնավայրի պատմությանը, պեղումների արդյունքում հայտնաբերված ու արգելոց-թանգարանում ցուցադրվող հնագիտական հարուստ նյութի հետ։
14 Հուլիս 2021
13
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հյուրընկալել է Ֆրանսիայի Ազգային ժառանության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնալին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային ծրագրերի ղեկավար Սիբիլ Լուրդին։
24 Մայիս 2021
14
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է Տոլմայի Համահայկական Հոբելյանական 10-րդ փառատոնը։ Նպատակը՝ հայկական ավանդական ուտեստը նորովի ներկայացնելն ու փառատոնի միջոցով հուշարձանի հանրահռչակումն էր:
18 Մայիս 2021
14
Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի ժամանակավոր ցուցադրություն։
14 Մայիս 2021
16
Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, ժամը 13-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի ժամանակավոր ցուցադրություն։ Կներկայացվի հայկական ժողովրդական ու դեկորատիվ-կիրառական արվեստն իր բազմազանությամբ ու հարստությամբ: