12
30 Ապրիլ 2021
12
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը ս․թ․ մայիսի 1-ից կվերսկսի իր աշխատանքը։
28 Ապրիլ 2021
15
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգությունը բարբարոսաբար ոչնչացվում է թշնամու կողմից։ Վանդալիզմի դեպքերը միջազգային հանրությանը ներկայացնելու ու հանրային տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նկատառումով, Երևանում անցկացվել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովը։ Այն համընկել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի հանրապետությունների մշակույթի ոլորտի, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ, հոգևորականներ, հուշարձանագեռներ, փորձագետներ։
22 Ապրիլ 2021
13
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 13 արգելոցների, արգելոց-թանգարանների թվին կավելանան ևս երկուսը։ Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված և հանրապետական նշանակության հուշարձաններ՝ «Դաշտադեմ ամրոց» պատմաճարտարապետական և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները։
23 Մարտ 2021
13
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուները մինչև մարտի 31-ը հնարավորություն ունեն տեսնելու Գառնու դարավանդի զառիվեր լանջին հայտնաբերված Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս հանդիսացող «Ցլի գլուխ»-ը։
23 Մարտ 2021
11
Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից անհայտ անձը կամ անձինք գողացել են ականավոր գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին։
11 Մարտ 2021
11
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրել է, որ առատ տեղումների հետևանքով, տեղ-տեղ փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը:
11 Մարտ 2021
10
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության հուշարձանի պահապանը Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած հերթական շրջայցի ընթացքում հնավայրի բլուրներից մեկի վրա հայտնաբերել է 30-40 սմ խորությամբ փորված երկու փոս:
11 Մարտ 2021
16
Հարգելի օգտատերեր մենք շարունակում ենք տեսանյութերի միջոցով ներկայացնել ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանները։
03 Մարտ 2021
12
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Սահակ Մարտիրոսյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։