17
19 Նոյեմբեր 2021
17
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսը այցելել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան։ Գառնիի տաճարը տպավորել է Լիտվայի պաշտոնյային՝ հնարավորություն տալով նրան ճանաչել Հայաստանի նաև պատմական ժառանգության կողմը։
19 Նոյեմբեր 2021
18
Վաղը՝ նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-22:00-ը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կիրականացվի միջոցառում՝ կապույտ լուսային էֆեկտներով։ Միջոցառումը նվիրված է Երեխաների համաշխարհային օրվան, նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել երեխաների իրավունքների հետ կապված արդիական խնդիրների վրա։
19 Նոյեմբեր 2021
18
Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան) քանդակները բազմիցս վանդալիզմի են ենթարկվել։ Ամբողջովին վերականգնում անցած քանդակները պաշտպանելու համար նրանց տարածքներում կներդրվեն անվտանգության ժամանակակից համակարգեր։
18 Նոյեմբեր 2021
17
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բարեկարգման աշխատանքներ են կատարվում։ Դեպի Գառնիի տաճար տանող ճեմուղու երկու կողմերում տեղադրվելու են բազալտապատ 24 պատվանդաններ, որոնց վրա կդրվեն հնագիտական նշանակություն ունեցող քարեր և բեկորներ։ Բեկորները բերված են արգելոց-թանգարանի տարբեր մասերից։ Նրանց պատվանդանների վրա տեղադրելու նպատակը նախ՝ այցելուների համար ցուցադրությունն է, երկրորդ՝ քարերը քայքայվելուց պահպանելը։
10 Նոյեմբեր 2021
15
Զվարթնոցի, Լոռի բերդի և Բջնի ամրոցի տարածքներում կանաչ անկյուններ կստեղծվեն։
09 Նոյեմբեր 2021
17
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի տարածքում գտնվող Քանագեղի հնավայրում (հուշարձանը թվագրվում է մ․թ․ա․ 15-14 – մ․թ․ա․ 7-6 դարերով) անցկացվող պեղումների ժամանակ դամբարաններից հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի բրոնզե մատանիներ, ապարանջանի մաս, ուլունքներ։
08 Նոյեմբեր 2021
16
Հայաստանի Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի տարածքում գտնվող «Զաքարի բերդը» պատմական ամենայուրատիպ հուշարձաններից է, կառուցվել է մ․թ․ա․ 1-ից մ․թ․ 1-ին դարերին։ Բերդը ունեցել է մեծաքանակ խոշոր ամբարներ, քարետաշ մսուրներ, երկար քարե աստիճաններ, հաստ պարիսպներ։ Ամենանշանակալից պեղումները բերդի տարածքում կատարվել են 1990-ականների սկզբին՝ անվանի հնագետ, երջանակահիշատակ Եսայի Ասատրյանի խմբի կողմից։ Այդ ժամանակ բերդի տարածքից գտնվել են հնագիտական մեծարժեք ներկայացնող իրեր։
18 Հոկտեմբեր 2021
21
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ 15․10․2021 թ․ N 159-Ա/1 հրամանի համաձայն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների կատարումը 2021 թ․ հոկտեմբերի 15-ից հանձնարարվել է Կազմակերպության մարզային ծառայությունների գծով տնօրենի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին,
13 Հոկտեմբեր 2021
13
Հիմք ընդունելով՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս․թ․ հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին անձնական դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի հրամանով՝ ս․թ․ հոկտեմբերի 14-ից Ա. Թարվերդյանը ազատվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։