«Գառնի» արգելոց-թանգարանի ճեմուղին զարդարվել է տոնական լույսերով

28 Դեկտեմբեր 2021

  • 21

«Գառնի» արգելոց-թանգարանի ճեմուղին զարդարվել է տոնական լույսերով

Դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ժամը 10։00-22։00-ն։


Սանահինի կամրջի կամարներն ու պատերը մաքրվել են խոտածածկույթից

25 Դեկտեմբեր 2021

  • 22

Սանահինի կամրջի կամարներն ու պատերը մաքրվել են խոտածածկույթից

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության աշխատակիցները և Լոռու մարզի փրկարար վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները մաքրել են Սանահինի միաթեք կամրջի կամարները և պատերը խոտածածկույթից և հեռացրել ծառերի արմատները, որոնք վնասում էին հուշարձանին։


Տոնական  օրերին  արգելոց-թանգարանները կաշխատեն

24 Դեկտեմբեր 2021

  • 39

Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները, «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը Ամանորին կաշխատեն հետևյալ գրաֆիկով.


«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել են անցնող տարվա կատարած աշխատանքները

20 Դեկտեմբեր 2021

  • 15

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել են անցնող տարվա կատարած աշխատանքները

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել են 2021 թ․ տարեկան աշխատանքների արդյունքները։ Հաշվետություններն ընդունել են ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Արկադի Օսիպովը /հանձնաժողովի նախագահ/, գլխավոր ֆոնդապահ Լիանա Գևորգյանը /հանձնաժողովի նախագահի տեղակալ/:


«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է ոսկու ցուցադրությունը,  անցկացվել՝  միջազգային գիտաժողով

15 Դեկտեմբեր 2021

  • 20

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է ոսկու ցուցադրությունը, անցկացվել՝ միջազգային գիտաժողով

Հայաստանի հնագիտական ամենամեծ հավաքածուներից մեկը՝ «Մեծամորի ոսկին» ժամանակավոր ցուցադրությունն այսօր բացվել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։


Մեծամորը և ամենահին ոսկե զարդերը

14 Դեկտեմբեր 2021

  • 27

Մեծամորը և ամենահին ոսկե զարդերը

Մեծամորի հնավայրում, ավելի քան հիսուն տարի ընթացող պեղումների ընթացքում բացվել են պարսպապատ միջնաբերդ` պալատական և տնտեսական շինություններով, եզակի սրբարաններ` զոհարաններով, երկնային մարմինների դիտումների համար նախատեսված հարթակ-«աստղադիտարան», մետաղի մշակութային ամբողջական ցիկլ ներկայացնող հալոց-ձուլարանների «արտադրամաս», վաղ բրոնզեդարյան` հում աղյուսով կառուցված, կլոր հատակագծով կացարաններ, ուշ բրոնզեդարյան-երկաթեդարյան քաղաքային թաղամաս և հսկայական դամբարանադաշտ:


Մեծամորի գտածոները

13 Դեկտեմբեր 2021

  • 32

Մեծամորի գտածոները

Մեծամորի ցուցադրության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում արգելոց-թանգարանի ոսկե իրերի հավածքածուն։ Իր յուրօրինակ գեղեցկությամբ այն մշտապես գրավել է այցելուների ուշադրությունը։


Անվտանգության համակարգեր` հուշարձանների տարածքներում

11 Դեկտեմբեր 2021

  • 53

Անվտանգության համակարգեր` հուշարձանների տարածքներում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան) քանդակները պարբերաբար վանդալիզմի էին ենթարկվում և հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը որոշում էր կայացրել դրանց տարածքներում ներդնել անվտանգության գերժամանակակից համակարգեր։ Ուրախ ենք տեղեկացնել, որ անվտանգային համակարգերի տեղադրման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։


Ինչպես է Մեծամորի հնավայրը ստացել իր անվանումը

11 Դեկտեմբեր 2021

  • 30

Ինչպես է Մեծամորի հնավայրը ստացել իր անվանումը

Մեծամորը Հայկական լեռնաշխարհի, նաև ողջ Հին Մերձավոր Արևելքի մ.թ.ա. V-I հազ. առավել ուսումնասիրված եզակի հնագիտական հուշարձաններից է: Այն ներառում է բրոնզ-երկաթեդարյան պարբերաշրջանների բնակավայրը (միջնաբերդը, քաղաքային թաղամասերն ու աստադիտարկումների համար առանձնացված հարթակը) և դամբարանադաշտը: Տարածքը 200 հա-ից ավելին է: Հնավայրը գտնվում է Արարատյան դաշտում, Երևանից շուրջ 35 կմ արևմուտք, Տարոնիկ համայնքի վարչական տարածքում:


Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ