33
08 Դեկտեմբեր 2021
33
«Քաջարանի բանալին»¹ հուշարձան է Սյունիքի մարզում: Գտնվում է Կապան-Քաջարան մայրուղու վրա: Ստեղծվել է 1972 թ.-ին, հեղինակը և քանդակագործն է Մարատ Նուրիջանյանը:
01 Դեկտեմբեր 2021
25
Հարգելի այցելուներ
30 Նոյեմբեր 2021
30
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ «Ամբերդ» պատմամշակութային արգելոցը դեկտեմբերի 1-ից փակ կլինի այցելուների համար։ Պատճառը եղանակային պայմաններն են։
30 Նոյեմբեր 2021
17
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շարունակում է ներկայացնել հնագիտության ֆոնդի նմուշները։ Այս անգամ կխոսենք Մին հարստության այս ճենապակե ըմպանակներից։
30 Նոյեմբեր 2021
19
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շարունակում է ներկայացնել հնագիտության ֆոնդի նմուշները։ Այս անգամ կխոսենք Մին հարստության այս ճենապակե ըմպանակներից։
29 Նոյեմբեր 2021
22
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում գտնվող «Դեմեր» դամբարանաշտի պեղումներից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։ Հնագիտական արշավախմբի ղեկավար, պ․գ․դ․ Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, պեղումները իրականացվել են 40-ից ավելի դամբարանում (1989-91 թթ․)։ Հնագետի փոխանցմամբ, դամբարանները տարբեր ժամանակաշրջաններով էին թվագրվում՝ միջին բրոնզի վաղ շրջանից (մ․թ․ա․ 23-22 թթ․) մինչև երկաթի լայն տարածման դարաշրջան (մ․թ․ա․ 7-6 դդ․)։ Այսինքն, շուրջ 1500 տարի դամբարանադաշտը պարբերաբար օգտագործվել է։
25 Նոյեմբեր 2021
26
Հառիճի վանական համալիրի (VII-XIII դդ) տարածքում տարիներ առաջ պեղված հնագիտական նյութի զգալի մասը գտնվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում։
23 Նոյեմբեր 2021
19
Երեկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարդաբանության ֆոնդ էին այցելել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժնի երրորդ կուրսի ուսանողները։
22 Նոյեմբեր 2021
16
Լոռի բերդ խոշորացված համայնքում և հարակից տարածքներում ժամանակի ընթացքում տարբեր հանգամանքների բերումով իրենց նախնական դիրերից տեղաշարժված ու ընկած խաչքարերը, ինչպես նաև ավերված ու վնասված պատմաճարտարապետական հուշարձանների քանդակազարդ բեկորները հավաքվել, մաքրվել ու տեղափոխվել են «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածք։ Ըստ համապատասխան ընթացակարգի, դրանք կգրանցվեն, կուսումնասիրվեն, կժամանակագրվեն, անհրաժեշտության դեպքում՝ կամրակայվեն, որից հետո կներկայացվեն «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց այցելողներին: