Ապագա հնագետները այցելել են ՊՈԱԿ

23 Նոյեմբեր 2021

  • 20

Ապագա հնագետները այցելել են ՊՈԱԿ

Երեկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարդաբանության ֆոնդ էին այցելել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժնի երրորդ կուրսի ուսանողները։

Նրանց համար դասախոսություն կարդաց ՊՈԱԿ-ի աշխատակից, մարդաբանության ֆոնդի ֆոնդապահ, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։ Դասախոսությունը նվիրված էր մարդաբանական նյութերի ֆոնդավորմանը, պահպանման պայմաններին, առկա մարդաբանական հավաքածուներին, ինչպես նաև մարդաբանական հավաքածուների սեռատարիքային բնորոշումներին և կենսահնագիտական հատկանիշներին։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ