19
27 Հունվար 2022
19
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է «Հայաստանի ամրոցները» գիտակրթական, ճանաչողական ծրագիրը, որը տարվա ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներ կիրականացնի մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։
27 Հունվար 2022
17
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները, ինչպես նաև՝ «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը հունվարի 28-ին կաշխատեն առավոտյան՝ 10։00-18։00։
24 Հունվար 2022
25
Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է Մարմաշեն (Վերին Ղանլիջա) գյուղը, որը տեղադրված է եղել պատմական Շիրակի Ախուրյան գետի ձախ ափին և հետզհետե տեղափոխվել է դեպի հարավ-արևելք: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա: Այն հաստատվել է Տիրաշեն գյուղատեղիում, որն ավերվել ու ամայացել է մոնղոլական արշավանքների ժամանակ: Սարգիս Ջալալյանցը իր «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» գրքում նշում է. «Ի վերին կողմն գեղջս է բերդ Վահրամաշէն կառուցեալ `ի վերայ բլրակի մեծամեծ կրազանգ վիմօք, զոր քանդեալ Հագարացիք»: Գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով:
19 Հունվար 2022
22
Կառուցվել է IV դարում և գտնվում է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում: Իր մեջ ներառում է Արշակունյաց թագավորների դամբարանը, եկեղեցի, կոթողներ, հուշասյուներին ու խաչքարերին պատկանող բեկորներ, օժանդակ և այլ կառույցների մնացորդներ:
18 Հունվար 2022
13
Վայոց ձորի մարզ, գ. Գնդեվազ պետ. ցուցիչ` 9.16.15 Գտնվում է Վայոց ձորի գեղատեսիլ հովտով հոսող Արփա գետի ձախ ափին, բարձրադիր տեղանքում, Գնդեվազ գյուղից մոտ 1 կմ արևմուտք: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի (XIII-XIV դդ.) վկայության համաձայն` Գնդեվանքը հիմնադրել է Սյունյաց Սոփիա (Սոփի) իշխանուհին X դ., որպես ճգնավորների մենաստան: Գնդեվանք է կոչվել հայր Սուփան Գնդունու անունով: Հուշարձանախումբը X-XVII դդ. կառույց է, որի կազմում են Ս. Ստեփանոս եկեղեցին, գավիթը, սեղանատունը, գերեզմանատունը, բնակելի և տնտեսական շինությունները, վանքապատկան ջրանցքը: Պարսպապատ է: Վանքը և գյուղը ավերել է պարսից շահ Աբասը 1604 թ.:
17 Հունվար 2022
12
Արագածոտնի մարզ, պետ. ցուցիչ՝ 2.1.17. Գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Համաձայն եկեղեցու աղոթասրահում պահպանված արձանագրության՝ կառուցվել է 1281 թվականին Գրիգոր վարդապետի առաջնորդության օրոք: Եկեղեցին կառուցվել է դարչնագույն տուֆ քարից, պատկանում է ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն հիմքով, գմբեթավոր-սրահ տիպի եկեղեցիների շարքին: Աղոթասրահի արևելյան` ավագ խորանի երկու կողմերում, տեղադրված են կրկնահարկ ավանդատներ, իսկ արևմտյան կողմի անկյունները հիշեցնում են ուղղանկյուն հիմքով սենյակներ: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի թմբուկը իրականացված է առագաստների միջոցով: Թմբուկը նեքուստ շրջանաձև է, արտաքուստ` տասանիստ, բոլոր տաս նիստերին բացված են եղել պատուհաններ: Եկեղեցու մուտքերը երկուսն են՝ հարավային և արևմտյան ճակատներից:
14 Հունվար 2022
22
Հուշարձանը գտնվում է Վայոց Ձորի մարզի Հորս գյուղում: Գյուղն ունի գերեզմանոց (XII-XIV դդ.), որտեղ մեծ թիվ են կազմում խաչքարերը: «Վանք» գյուղատեղին գտնվում է Գեղասարի գագաթին: Գյուղը հատկապես առանձնանում է իր խոնարհված եկեղեցով, խաչքարերով ու տապանաքարերով:
12 Հունվար 2022
17
Միջնադարի այդ շռայլությունը քանդակագործին, մանրանկարչին, ճարտարապետին, Գլաձորյան նոր դպրոցի հիմնադրին մեր սերունդը պարտավոր է մեծարել, և պետք է հնարավորություն ստեղծել երիտասարդության համար` ճանաչելու նրան: Ակադեմիկոս Վարազդատ Հարությունյան
11 Հունվար 2022
18
/Պետ. Ցուցիչ` 2.1.2.16./ Վաղ քրիստոնեական շրջանի եռանավ բազիլիկ եկեղեցիների շարքում Ծիրանավոր եկեղեցին հայ ճարտարապետական մտքի կարևորագույն հուշարձաններից մեկն է հանդիսանում: Այն գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Հիմնադրման վերաբերյալ մատենագրական, վիմագրական աղբյուրները մեզ հստակ որևէ տվյալ չեն հաղորդում մինչդեռ, ճարտարապետաշինարարական և հորինվածքային առանձնահատկություններից ելնելով, ուսումնասիրողները այն թվագրում են IV-V դարերով: