«Գառնի» արգելոց-թանգարանի ճեմուղին զարդարվել է տոնական լույսերով

28 Դեկտեմբեր 2021

  • 22

«Գառնի» արգելոց-թանգարանի ճեմուղին զարդարվել է տոնական լույսերով

Դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ժամը 10։00-22։00-ն։

Ամանորին «Գառնին» տոնական միջավայրում ու տրամադրությամբ կդիմավորի իր այցելուներին։ Երեկոյան գունավոր լուսավորությունից բացի, տոնական լույսերով է զարդարվել նաև արգելոց-թանգարանի ճեմուղին։  Արգելոցի տարածքը և ճեմուղին լուսավորում են  ավելի քան 18 հազար լամպեր, բազմաձև լուսային խաղալիքներ։

Արգելոց-թանգարանի աշխատակազմը  ուրախ է իր հյուրընկալ հարկի տակ ընդունել  Հայաստանը ճանաչելու եկած օտարերկրացիներին,  նաև՝ մեր հայրենակիցներին։  



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ