12
02 Մարտ 2021
12
Վերականգնման լաբորատորիայում աշխատանքային եռուզեռ է։ Մեր վերականգնողներն աշխատում են Մեծամոր հնավայրի 2016 թ․ հայ-լեհական միջազգային արշավախմբի կողմից պեղված XVIII դամբանաբլուրից հայտնաբերված հնագիտական նյութերի վրա։ Դրանք թվագրվում են՝ մ․թ․ա․ 12-10-րդ դարերով։ Պերճանքի փոքրիկ ու շատ գեղեցիկ առարկաներից ամենափոքրը սարդիոնե ուլունքահատիկն է, որի տրամագիծը 2 մմ է։ Ավելի քան հազար ուլունքահատիկները փռված են եղել ողջ դամբարանախցով։ Լաբորատորիայի աշխատակիցները, ովքեր մասնակցում են նաև պեղումներին, ասում են, որ արդյունքում հայտնաբերվել է մետաղ /ոսկի, անագ, բրոնզ/, խեցեղեն, մարդկային և կենդանական ոսկորներ, մ․թ․ա․ 18-17-րդ դարերով թվագրվող միջինբրոնզեդարյան երկու կավանոթ։ Այս առարկաները շուտով համալրելու են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆոնդը։
15 Փետրվար 2021
10
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում նշել են տրնդեզը։ Խարույկի շուրջ հավաքվածներին ՊՈԱԿ-ի աշխատակիցները աղանձով լիքը տոպրակներ են բաժանել։
12 Փետրվար 2021
12
Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ապրել, չմոռանալ» հուշարձանը, որը գտնվում է մայրաքաղաքի օղակաձեւ զբոսայգու սկզբնամասում, այսօր պղծվել է անհայտ անձի կամ անձանց կողմից։
08 Փետրվար 2021
13
<<Պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ը այսուհետ տեսանյութերի միջոցով կներկայացնի իր մասնաճյուղ արգելոց-թանգարանները։ Կպատմենք Ձեզ հայկական պատմամշակութային հարուստ ժառանգության գոհարների մասին։
15 Հունվար 2021
12
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապան Ռաֆիկ Մուրադյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել:
03 Դեկտեմբեր 2020
13
Անտեսանելին՝ տեսանելի կրթամշակութային ծրագիրն առաջիկայում կամփոփի իր աշխատանքը։ Իսկ մինչ այդ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գիտամշակութային ցուցադրությունների և միջոցառումների» բաժնի աշխատակիցները շարունակում են կրթական ծրագրի աշխատանքները՝ «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի երեխաների հետ։
06 Նոյեմբեր 2020
12
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով ս․ թ․ նոյեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատանքը։
03 Սեպտեմբեր 2020
11
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Արփի» բնապատմական արգելոցում առաջիկայում նոր ծրագրեր կիրականացվեն։ Դրանք միտված են նախ եւ առաջ հուշարձանի պահպանությանը ու արգելոցի զարգացմանը։
27 Օգոստոս 2020
12
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը այսօր հուշարձանի տարածք հերթական շրջայցի ժամանակ կանխել է գանձախուզության ու գանձագողության հերթական դեպքը։