ՋՈՆԱԹԱՆ ԼԱՔՈՏՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՄԵԾԱՄՈՐ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

27 Հուլիս 2021

  • 17

ՋՈՆԱԹԱՆ ԼԱՔՈՏՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՄԵԾԱՄՈՐ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

«Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում հյուրընկալվել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի և տնօրենի տեղակալ Արկադի Օսիպովի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը շրջել է արգելոց-թանգարանում՝ ծանոթացել Մեծամորի հնավայրի պատմությանը, պեղումների արդյունքում հայտնաբերված ու արգելոց-թանգարանում ցուցադրվող հնագիտական հարուստ նյութի հետ։

Արա Թարվերդյանը  Հայաստանում  Ֆրանսիայի  արտակարգ  ու  լիազոր դեսպանին է նվիրել   ՊՈԱԿ-ի  հրատարակած  «Մեծամոր»  գրքույկը։  Ջ․ Լաքոտը շնորհակալություն է հայտնել  հետաքրքիր  ու  բովանդակալից  էքսկուրսիայի համար։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ